Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին՝ Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ:
Պատգամավորն այս առիթով գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում:
«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է և հրաշալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- եզրափակել է նա:










































