Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Թուրքիան մերժեց Եվրամիությանը

Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 3- ին հայտարարել էր Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության ԵՄ մտադրության մասին: Բորելը էական վերապահում էր արել՝ խոսելով Կիպրոսի եւ կիպրական կարգավորման հարցով Թուրքիայի հետ քննարկումների կարեւորությունից: Անկարայի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը տեղական հեռուստաընկերությունից մեկին հարցազրույցում ասել է, որ իր երկիրը «ժամանակ չունի սպասելու, թե երբ կանդամակցի Եվրամիությանը»: Նա ավելացրել է, որ Թուրքիան «պետք է այլընտրանքներ որոնի, պատմական այլ ճանապարհ ընտրի հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում»:

Ֆիդանը Եվրամիություն-Թուրքիա բարդ հարաբերությունները պայմանավորել է «պատմական» հանգամանքներով եւ անգամ հիշեցրել «կրոնական տարբերությունը»: Նա, իհարկե, դա համարել է «բոլորովին այլ խոսակցության թեմա»: Բայց դա, կարծես, դիվանագիտական նրբասացություն է: Էականը «պատմական այլ ճանապարհ» ընտրելու նպատակադրվածության շատ բաց ձեւակերպումն է, ինչից պարզորոշ հասկացվում է, որ Թուրքիան Եվրամիության ստանդարտներում տեղավորվելու նպատակ չունի: Սպասվում է Ռուսաստանի նախագահ Պուտինի Անկարա այցը: Կողմերը հիմնականում բացել են բանակցությունների օրակարգը, որտեղ գլխավորը տնտեսական եւ էներգետիկ հարցերն են:

Թուրքիայում սղածը հասել է վաթսունհինգ տոկոսի: Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է տվել, տնտեսությունը պարզապես տենդահար է, թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է: Տնտեսական դժվարություններ նաեւ Ռուսաստանն ունի: Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն «գազային հաբի» եւ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման հետ կապված հարցեր: Ի՞նչ կշահեն դրանից կողմերը՝ կարող են դատել տնտեսագետները, խնդիրը զուտ մասնագիտական է: Բայց «պատմական նոր ճանապարհ ընտրելու» մասին Թուրքիայի արտգործնախարարի դիտարկումը, կարծես, աշխարհաքաղաքական է, հայեցակարգային:

Անցյալ տարեվերջից թուրքական մամուլը մի քանի անգամ պարզորոշ գրել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է նոր՝ «աշխարհաքաղաքական նշանակության պայմանագիր ստորագրեն»: Նման քննարկումներ կողմերի միջեւ սկսվա՞ծ է՝ ահա թե որն է էականը: Ռուսաստանը մոտ է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրմանը: Հունվարի 24-ին Անկարա է մեկնել Իրանի նախագահը: Ենթադրվում է, որ տարվա ընթացքում Թուրքիայի նախագահը փոխայց կկատարի Թեհրան:

Տնտեսական համագործակցության այլընտրանք ասելով ի՞նչ նկատի ունի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Եթե դա Եվրամիությանն այլընտրանք է, ապա Թուրքիային սահմամերձ միակ տնտեսական միջավայր է մնում ԵԱՏՄ-ն կամ եվրասիական ընդհանուր շուկան՝ ինչպես ռուսաստանցի փորձագետներն են բնորոշում: Իրանն արդեն ԵԱՏՄ-ի, փաստացի՝ Ռուսաստանի հետ, ստորագրել է ազատ առեւտրի համապարփակ պայմանագիր: Էրդողան-Պուտին բանակցությունները Թուրքիային կարո՞ղ են մոտեցնել ԵԱՏՄ-ին: «Մենք Եվրամիությանն անդամակցելու ցանկություն չունենք» – հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ տնտեսական սերտ գործընկերներ են: Ադրբեջանը զարգացնում է Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն կապերը, որ մի զգալի մասով ուղղված են Ռուսաստան-Իրան հաղորդակցության ապահովմանը: Ի՞նչ է նախագծվում կամ ինչի՞ կարող են հանգեցնել դրանք: Որքանո՞վ է Թուրքիայի տնտեսությունը կախված Եվրամիությունից, հնարավո՞ր է հասնել էական դիվերսիֆիկացման: Սրանք լուրջ վերլուծության կարիք ունեցող հարցեր են: Մանավանդ որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որ ԵԱՏՄ-ի անդամ է: Եւ բացառված չէ, որ ռուս-թուրքական եւ թուրք-իրանական առեւտրատնտեսական, կոմունիկացիոն ծրագրերը շոշափեն նաեւ Հայաստանի շահերը:

Այդ հեռանկարի կանխատեսումները ժամանակատար են, իսկ տարածաշրջանային անվտանգության եւ հայ-ադրբեջանական բանակցությունների առումով Թուրքիայի ,,պատմական այլ ճանապարհի ընտրությունը,, կարող է ուղղակի ազդեցություն գործել: Իհարկե, հաշվեկշռից միանշանակ չպետք է դուրս թողնել հավանականությունը, որ Թուրքիան Եվրամիությանը «բարձր գին է առաջարկում»: Բայց ո՞րն է դա: Թուրքիայի հավակնությունները միայն Կիպրոսի հյուսիսով չեն սահմանափակվում: Եթե Եվրամիությունը մոռանա Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները, Թուրքիան «պատմական այլ ճանապարհ» չի՞ ընտրի: Իսկ Եվրամիության օրակարգում ի՞նչ նշանակություն է տրվում ԼՂ հայ բնակչության վերադարձի իրավունքին: Հայաստանը դիտարկվում է որպես քաղաքակրթական Եվրոպա՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում