Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2024 թ.-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք։

«Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։

Մեկ այլ դեպքով՝ հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից 117 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով Իրանից ապօրինի ներմուծված ընդհանուր 56 հազար 795 տուփ ծխախոտ։ Բացի այդ՝ 4 դեպքով էլ հայտնաբերվել է Հայաստանից Իրան արտահանվող 4950 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ և 50 հատ տաքացվող ծխախոտի էլեկտրական սարք։

Վերոնշյալ դեպքերով Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Իրանից Հայաստան ծխախոտ ապօրինի տեղափոխելու համար կիրառվում են տարատեսակ հնարքներ և թաքցման եղանակներ, մասնավորապես՝ օգտագործվում են բեռնատարների և ավտոբուսների կառուցվածքի տարբեր հատվածներում նախապես պատրաստված գաղտնարաններ, որպես քողարկող ապրանք՝ օգտագործվում են օրինական գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվող բեռները, ինչպես նաև ֆիզիկական անձինք երբեմն ծխախոտը թաքցնում են իրենց մարմնի վրա և ուղեկցող ուղեբեռներում։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նմանատիպ հնարքների կիրառումից և ապրանքների տեղափոխումը ՀՀ պետական սահմանով կազմակերպել բացառապես օրինական ճանապարհով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում