Արդեն մի քանի օր է, ինչ մաքրման և հողածածկման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում:
Ինչպես տեղեկացանք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,
աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ, իսկ վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից:
Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հեկտար տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով:
Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի:
Աղբավայր է տեղափոխվում Գավառ քաղաքի և համայնքի 11 բնակավայրերի աղբը:
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության տվյալներով՝ 2023 թվականին Գավառ համայնքում աղբահանության սակագինը ֆիզիկական անձանց համար սահմանվել է 200 դրամ, աղբահանության համար պլանավորվել է 62 միլիոն 673 հազար դրամ, հավաքագրված գումարը կազմել է 51 միլիոն 696 հազար դրամ, որից 42 միլիոն 699 հազար դրամը վճարել են ֆիզիկական, 8 միլիոն 997500 դրամը՝ իրավաբանական անձինք։ Գավառի աղբավայրի շահագործման վրա կատարված ծախսը կազմել է 2 միլիոն 634 հազար դրամ։










































