Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը»․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածի մերժման կտրուկ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Նույնն ակնկալում ենք հանրապետության իշխանություններից, ակնկալում ենք նաև ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում։

Նման արարքներին նպաստում են հանրապետությունում սկսված հասարակական արշավը՝ ուղղված Ռուսաստանին և նրա դերը Հարավային Կովկասում նսեմացնելուն։ Մենք թույլ չենք տա ծաղրել պաշարման ժամանակ զոհված 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը։ Այս աղաղակող հանցագործության հետ կապված՝ մենք համագործակցում ենք համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է հղել Հայաստանի գլխավոր դատախազությանը։ Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի հոգատար քաղաքացիներին, ովքեր իրենց սրտի կանչով այսօր վերականգնեցին արդարությունը՝ նոր ծաղկեպսակներ դնելով հուշարձանին, ինչպես նաև շրջափակման յուրաքանչյուր օրը խորհրդանշող մեկ մեխակ։ Ոչ ոք չի կարողանա վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը։

Մեր երկրների ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների և հայերի, նացիստական ​​Գերմանիայի դեմ համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի մասին հիշողությունը միշտ կմնա մեր սրտերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում