Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Առանց ԱՄՆ-ի նոր օգնության Ուկրաինան կհայտնվի սպառնալիքի տակ. Բլինքեն

Առանց ԱՄՆ-ի նոր օգնության այն ամենն, ինչին Ուկրաինան հասել է Ռուսաստանի ռազմական գործողություններին դիմակայելու երկու տարվա ընթացքում, սպառնալիքի տակ կհայտնվի։

Ինչպես տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 29-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Հրաժարվելով տրամադրել այդ լրացուցիչ օգնությունը՝ մենք ուժեղ և սխալ ազդանշան կուղարկենք մեր բոլոր ընդդիմախոսներին, որ մենք լուրջ չենք վերաբերվում ազատության պաշտպանությանը, ժողովրդավարության պաշտպանությանը», – ասել է Բլինքենը:

Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Ուկրաինան արդեն գերազանցել է սպասելիքները՝ հետ վերցնելով իր տարածքների կեսը, որոնք ի սկզբանե գրավել էր Ռուսաստանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, թե նրանց օգնելն անօգուտ է, ապա ուկրաինացիները ճիշտ հակառակն են ապացուցել», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հավելել է, որ Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականների ​​և դեմոկրատների առաջնորդների հետ հանդիպմանը կջանա համոզել նրանց, որ Ուկրաինային օգնության շարունակումը կամրապնդի ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգությունը։

«Եթե Պուտինը հաղթի, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, բայց դա նաև աշխարհը կդարձնի ավելի վտանգավոր, իսկ մեզ՝ պակաս անվտանգ», – ընդգծել է Ստոլտենբերգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում