Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Հայ-ֆրանսիական «ռազմավարական մտերմության» հանգուցային օղակը

Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերություններ եւ ռազմավարական մտերմություն Հայաստանի հետ, Հայաստանում բանակի օրվան նվիրվածծ հանդիսավոր միջոցառման մասնակցության վերաբերյալ իր գրառման մեջ նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Երկու օր առաջ Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարեւաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով:

Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք եւ ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձեւակերպվեց, եւ այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր», ստորագրման առնչությամբ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը անշուշտ «բաղկացած» կարող է լինել մի շարք գործոններից, որոնց շարքում անշուշտ էական է հայ-ֆրանսիական հարաբերության հանգամանքը: Երբ Ֆրանսիայի դեսպանը հայտարարում է Հայաստանի հետ «ռազմավարական մտերմության» մասին, ապա այդ մտերմությունը չի կարող ամբողջականություն ստանալ առանց Վրաստանի հետ թե Ֆրանսիայի, թե Հայաստանի ռազմավարական գործընկերությամբ:

Այդ իմաստով, Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության բովանդակությունն ու ամրությունը առնվազն ներկայիս շրջափուլում առավել կարեւոր է, քան Ֆրանսիայից հնչող հայտարարությունները եւ Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերության մասին ձեւակերպումները: Իսկ հայ-վրացական ռազմավարական գործընկերության բովանդակությունը դեռես բաց հարց է, քանի որ գործընկերությունը անշուշտ ստորագրությամբ չէ լոկ: Իհարկե այն կարեւոր է որպես մեկնակետ, բայց ոչինչ է, եթե չկա հաջորդիվ բովանդակության վերաբերյալ սկզբունքային եւ հայեցակարգային պատկերացումների ամբողջություն: Կա՞ դա հայ-վրացական գործակցության պարագայում, թե՞ ոչ: Այդ հարցը այսօր չունի պատասխան, որովհետեւ պատասխան չունեն մի շարք ավելի լայն նշանակության հարցեր, կապված թե սեւծովյան ավազանի, թե Կովկասի, եւ թե հենց Վրաստանի հեռանկարների հետ:

Իսկ այդ ընթացքում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է հրաժարականի մասին: Նրան փոխարինելու է Վրացական երազանք իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նրանք Ղարիբաշվիլիի հետ «փոխատեղվում» են՝ ներկայիս վարչապետը կգնա կուսակցության ղեկավարի պաշտոնին: Կասկածից վեր է, որ, այդ փոխատեղման «կնքահայրն» է Բիձինա Իվանիշվիլին, որը նախորդ տարեվերջին հայտարարել էր մեծ քաղաքականություն վերադարձի մասին՝ Վրացական երազանքի Պատվավոր նախագահի կարգավիճակով: Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարելիք այցից առաջ հրապարակված մեկնաբանությունում հարցադրում էի արել, թե արդյո՞ք Փաշինյանն այնտեղ որեւէ ձեւով կհաղորդակցվի ակտիվ քաղաքականություն վերադարձող Իվանիշվիլու հետ:

Վրաստանում վարչապետի հերթական փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա Փաշինյան-Ղարիբաշվիլի ձեւաչափով եղած քննարկումների ու պայմանավորվածությունների հեռանկարի վրա, եթե դրանք իհարկե պարունակել են բովանդալակային առարկայականություն: Ղարիբաշվիլի-Կոբախիձե փոխատեղումը ամենեւին լոկ ֆունցիոներական փոխատեղում չէ, այն նշանակելու է Վրաստանի քաղաքական վարքագծում գուցե թույլ, «թավշյա», սակայն որոշակի փոփոխություն: Դեպի ու՞ր: Դա է ինտրիգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում