Thursday, 02 07 2026
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում

Եվրոպայի խորհրդի հետ Ալիեւի դիմակայության տողատակը

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների մեկ տարով կասեցումը, ինչպես արդեն շատ փորձագետներ են նկատում, հրահրել է Իլհամ Ալիեւը: Բաքվի իշխանամերձ մամուլը գրել է, որ հաջորդ քայլով Ադրբեջանը կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունից: Ալիեւը մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Միջազգային իրավապաշտպան կառույցներն Ադրբեջանում ավելի քան երկու հարյուր կալանավորի ճանաչում են քաղբանտարկյալ: Տարեսկզբից տասը լրագրող է կալանավորվել:

Բայց չափազանց ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման հաջորդ օրը Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանը չորս ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի, մյուս նախկին պաշտոնյաների նախնական կալանքի ժամկետը: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազը հրավիրել է կոլեգիայի ընդլայնված նիստ եւ հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ «վճիռ կկայացնեն ադրբեջանական դատարանները»:

Նա, ընդսմին, Արցախի նախկին պաշտոնյաներին ներկայացրել է որպես «պատերազմական հանցագործների» եւ ավելացրել, որ դրանք «մարդկության դեմ գործած հանցանքներ են»: Արցախի նախկին նախագահները միջազգայնորեն ճանաչված են որպես «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի քան քառորդ դար նրանց հետ շփումներ են ունեցել այդ կարգավիճակի բերումով: Կա՞, արդյոք, այդ հարցում Բաքվի նկատմամբ ոչ հրապարակային ազդեցություն:

Եթե անգամ այս պահին այդպես չէ, ապա Արցախի նախկին նախագահների դատապաշտպանները կարող են նման հարց հարուցել: Հակառակ դեպքում Ադրբեջանի գլխավոր դատախազն ինչու՞ է միանշանակ հայտարարություն անում: Ավելին, ամենայն հավանականությամբ, կցանկանար, որ Արցախի նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին դատեր միջազգային տրիբունալը, բայց դրան հասնելու համար պետք է ունենալ ապացուցողական անառարկելի հիմքեր: Նման ապացուցելի փաստեր Ադրբեջանը չունի, ուստի ամեն ինչ անելու է, որպեսզի «արդարացի դատավաճիռ» կայացնեն ադրբեջանական դատարանները:

Ֆորմալ առումով բողոքարկման ընթացակարգն, իհարկե, կարելի է ապահովել, բայց Վագիֆ Խաչատրյանի գործով Բաքվի վերաքննիչ դատարանում կայացած «դատաքննությունը» նախադեպ է, որ, չպետք է կասկածել, կրկնվելու է Արցախի նախկին նախագահների եւ մյուսների դեպքում: Դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունից, նշանակում է չճանաչել նախկինում կայացրած վճիռները եւ ադրբեջանական դատարանների կողմից դատապարտվածներին զրկել ՄԻԵԴ-ում բողոքարկման հնարավորությունից:

ԵԽԽՎ բանաձեւն Ադրբեջանին հնարավորություն է տալիս շտկել իրավիճակը եւ վաղաժամ վերականգնել իր պատվիրակության լիազորությունները: Դատելով Բաքվի մամուլի հրապարակումներից՝ Ալիեւը նման մտադրություն ոչ միայն չունի, այլեւ բացահայտ ասում է, որ կարող է դադարեցնել Եվրոպայի խորհրդին անդամակցությունը: Արցախի նախկին նախագահներին եւ մյուս պաշտոնյաներին ադրբեջանական դատարաններում «դատելու» մասին Ադրբեջանի գլխավոր դատախազի հայտարարությունն, անկասկած, ազդակ է միջազգային հանրությանը, որ այդ հարցով ցանկացած միջնորդություն չի ընդունվելու:

Ալիեւի նախաձեռնությունը՝ սրել Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունները, նշանակում է հարաբերությունների սառեցում ոչ միայն ԵԽԽՎ-ի, այլեւ ԵԽ բոլոր կառույցների հետ: Նա իրեն ապահովագրում է Արցախի նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաների նկատմամբ վերժխնդրության հարցում արտաքին որեւէ միջամտությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում