Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում խոսվել է «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» ծրագրի, Երկիր մոլորակի օզոնային շերտի ընդհանուր վիճակի, մարդու և բնության համար օզոնի կարևորության և ներկայիս կլիմայական գործընթացների վրա օզոնային շերտերի ճեղքերի ազդեցության թեմաների շուրջ:
«Օզոնային շերտի քայքայման խնդրի մեջ ՀՀ դերը չնչին է` կաթիլ ծովում: Ամենամեծ ազդեցությունը ունեն ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը»,- հայտարարել է «Հայպետհիդրոմետ» ծառայության գլխավոր ֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը:
«ՀՀ-ն երբեք չի արտադրել այնպիսի նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն ունեն օզոնի վրա, միայն ներկրել ենք»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, «Ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը: