Մյանմայի (Բիրմա) իշխանությունները հանել են համացանցային որոշ լրատվական կայքերից օգտվելու արգելքը: Մասնավորապես, հիմա արդեն հասանելի են Reuters-ը, BBC-ն, Դանիայում տեղակայված «Մյանմայի դեմոկրատական ձայն»-ը, Bangkok Post-ը և այլն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Թեպետ զինվորական խունտան գնում է ժողովրդավարացման որոշակի քայլերի, այդուհանդերձ, հերթական ահազանգը հնչել է երեկ, երբ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Մյանմայում հայտնի լրագրող Սիթհու Զեյան, որը մինչ այդ 8 տարի անցկացրել էր բանտում:








































