Սովը «ամեն անկյունում է»։ Գազայում մարդիկ բախվում են երբևէ գրանցված սննդամթերքի կարիքի ամենաբարձր մակարդակին։ Այդ եզրահանգմանն է եկել ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների հանձնակատար Մարտին Գրիֆիթսը:
Վկայակոչելով տասնյակ հազարավոր զոհերի թիվը, առողջապահական հաստատությունների վրա հարձակումները և գործող հիվանդանոցների բացակայությունը, Գրիֆիթսը ուրբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ Գազան դարձել է «մահվան և հուսահատության վայր»: Գրիֆիթսը նշել է, որ վարակիչ հիվանդությունները տարածվում են մարդաշատ ապաստարաններում՝ հավելելով, որ մոտ 180 պաղեստինցի կին ամեն օր ծննդաբերում է այս քաոսի պայմաններում։