Thursday, 02 07 2026
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք

Ռաֆայել-Պետրոս ԻԱ.-ի Սուրբծննդեան եւ Ամանորի Հայրապետական պատգամը

«Ս. Ծննդեան Աւետիսը կը փոխանցենք աշխարհի մէջ տիրող տագնապալից իրողութիւններու պայմաններուն մէջ»
Ողջոյն եւ Աստուածաւանդ Օրհնութիւն

Պատուական Եղբարց Մերոց՝

Արհի․ Արքեպիսկոպոսաց, Եպիսկոպոսաց,

Գերյ. ու Գերպտ. Վարդապետաց եւ Արժնպտ. Քահանայից,

Բարեշնորհ Սարկաւագաց, Առաքինազարդ Մայրապետաց

ու Հաւատացեալ Ժողովրդեանս

Պատուական Եղբարք եւ Սիրեցեալ Զաւակք ի Քրիստոս,

Մեր Տիրոջ ու Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան փրկարար աւետիսը պիտի փոխանցենք իրարու Միջին Արեւելքի անկայուն կացութեան, Ս․ Երկրին ողբերգական եւ ռազմական իրավիճակին, Արցախահայութեան տեղահանուած ու հայրենազուրկ եւ ընդհանրապէս աշխարհիս զանազան անկիւններու տիրող տագնապալից իրողութիւններու պայմաններուն մէջ։

Ողջ աշխարհը կը հոլովէ ու կը խօսի խաղաղաղութեան եւ արդարութեան մասին, մինչ կը շարունակուին ոճիրները, անարդարութիւններն ու պատերազմները, ինչպէս նաեւ քաղաքակրթութեան եւ գիտութեան նորանոր ձեռքբերումներով այս դարուն մէջ, սակայն, անմեղներ ու մանուկներ կը սպաննուին, քաղաքներ կը քանդուին…։

Իսկ ահա, մեր հասարակաց Մայրը՝ Սուրբ Եկեղեցին դարձալ կու գայ սփոփելու եւ ամոքելու բոլորս ու մեր առջեւ կը բանայ Աստուածորդիին մարդեղութեան փրկարար խորհուրդը․«Որ կերպարան Հօր եւ արարչակից Բանդ, վասն փրկութեան ազգի մարդկան, այսօր ի Կուսէ զկերպարանս ծառայի զգեցար մարդասիրապէս (Բ․ օր Յայտնութեան)։

Մեր Տիրոջ ու Փրկչին Ս. Ծննդեան աւետիսն երգող շարականին այս տողերը մեզ կը տանին նախ մարդուն ստեղծագործութեան ժամանակը, երբ Արարիչն Աստուած բանաւոր էակին հոգիին մէջ դրոշմեց իր պատկերն ու նմանութիւնը․«Արասցու՛ք զմարդն ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան» (Ծն․ 1,26)։

Այս ճշմարտութիւնը կը յիշեցնէ մեզի, թէ արարչագործութեան պահուն՝ նախատիպը Բանն է եւ փրկագործութեան պահուն մարդուս աստուածային խաթարուած այս պատկերը կատարելագոյն կերպով կը նորոգէ Բանն Մարդացեալ։ Ասոր համար Ս․ Պօղոս առաքեալը կը գրէ․«Աստուած զՈրդին իւր առաքեաց ի նմանութիւն մարմնոյ մեղաց եւ վասն մեղաց, եւ դատապարտեաց զմեղս ի մարմնի անդ, զի արդարութիւն օրինացն կատարեսցի ի մեզ (Հռմ․ 8,3-4)։

Երբ հաւատքի աչքերով կը տեսնենք մեր Տիրոջ ու Փրկչին Ծնունդը, երկնային սիրոյն անստուեր Լոյսը եւ Արդարութեան Արեգակը՝ Յիսուս Քրիստոս կը շարունակէ նորոգել մեր մեղանչական պատկերը, եւ ա՛յս է ճանապարհն արդարութեան ու խաղաղութեան։

Նորոգումի մեր այս ընթացքին մէջ՝ մեր սիրազեղ Բարեխօսը եւ արագահաս Օգնականն է Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածինը, որ մնայուն Գործակիցն է իր սիրելի Որդիին։

Ուստի, մինչ Ձեզի կ’առաքենք շնորհաւորական մեր մաղթանքը, Ձեզ կը խրատենք վստահիլ Աստուածամօր, որ ամենարագ Ճանապարհն է դէպի մարմնացեալ Աստուածորդին եւ մեր խօսքը կը կնքենք հայատրոփ շարականին տողերով․ «Աստուածածին սուրբ Կոյս, անապական Տաճար, այսօր ընդ բերկրական զուարթնոցն աւետեաց, կրեցեր զՏէրն տերանց ի Քեզ, առ Որ մաղթեմք բարեխօսել վասն մեր անլռելի ձայնիւ» (Ծննդեան Օրհն․ ԴԿ)։

Ամանորի սեմին մաղթելով խաղաղութիւն համայն աշխարհին՝ Նորածին Արքայէն կը հայցենք Ձեզի օրհնաբեր եւ աստուածապարգեւ շնորհնելով լի տարի մը:

Մեր Տիրոջ ու Փրկչին Ս. Ծննդեան ուրախաբեր աւետիսը կը փոխանցենք Ձեզի․ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի», ինչպէս նաեւ հայրական սիրով կը շնորհենք Ձեզի մեր Հայրապետական Օրհնութիւնը։

Տուեալ ի Պատրիարքարանէս, որ ի Պէյրութ, Լիբանան, ի 22 Դեկտեմբեր, յամի Տեառն 2023, ի Գ․ ամի Հայրապետութեան Մերոյ։

† ՌԱՖԱՅԷԼ-ՊԵՏՐՈՍ ԻԱ.

Կաթողիկոս-Պատրիարք

Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում