Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Աղքատության ցուցանիշը սպասում է. թռիչքաձեւ աճի «համեստ հմայքը»

Մեծ ռազմավարությունն է՝ աշխատանքով հաղթահարել աղքատությունը, Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովում ասել է Հայաստանի վարչապետը: Համաժողովը նվիրված է աշխատանքի, սոցիալական հարցերին: Ինչ խոսք, ռազմավարությունը, որի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը, ունի կարեւոր շեշտադրում, որի իմաստը թերեւս այն է, որ աղքատության դեմ պետք է պայքարել ոչ թե նպաստ տալով, այլ՝ աշխատանքի հնարավորություն ընձեռելով: Սակայն, երբ վարչապետ Փաշիննյանի խոսքը համադրում ենք կառավարության գործունեության հետ, ապա առնվազն առաջանում է հարց՝ «ու՞մ աշխատանքով հաղթահարել» աղքատությունը: Օրինակ, 2022 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է 24,8 տոկոս, որը միայն 1,7 տոկոսով է ցածր 21 թվականի ցուցանիշից:

Ստացվում է, որ աննախադեպ ֆինանսական հոսքերի եւ տնտեսական թռիչքաձեւ՝ երկնիշ աճի պայմաններում աղքատության ցուցանիշը 2022-ին արձանագրել է խիստ համեստ նվազում: Դա նշանակում է, որ առնվազն 2022 թվականին կառավարության աշխատանքը մեղմ ասած բավարար չի եղել Հայաստանում աշխատանքի միջոցով աղքատություն հաղթահարելու ռազմավարության համար: Չոր վիճակագրությունն անշուշտ բավարար չէ իրական պատկերը գնահատելու համար, հաշվի առնելով, որ երեւույթը բազմաշերտ է, իսկ Հայաստանում էլ կառուցցակարգերը այնպիսին են, որ հաճախ շատ ավելի ունեւոր քաղաքացիները վիճակագրորեն գտնվում են «անապահով» կարգավիճակում եւ ստանում հավելյալ եկամուտներ սոցիալական մեխանիզմներով, իսկ իրապես աղքատները դուրս են մնում 24,8 տոկոս վիճակագրությունից:

Բայց, բոլոր դեպքերում, երբ երկրում կա ընդհուպ պետական վիճակագրությամբ արձանագրվող՝ բնակչության քառորդի աղաքատության ցուցանիշ, սա նշանակում է, որ չկա կառավարության բավարար աշխատանք՝ հանրությանը նորանոր աշխատանքային հնարավորություններ ընձեռելու առնչությամբ: Վարվող տնտեսական քաղաքականությունը ավելի ու ավելի մեծ հնարավորություններ տալիս է տարբեր տնտեսական ոլորտների ներկայացուցիչների, որոնք մեղմ ասած առանց դրա էլ քիչ հնարավորությունների տեր չեն, իսկ ահա տնտեսական աճի բաշխման, ապակենտրոնացվածության արդյունքի առումով Հայաստանում պատկերը մեղմ ասած տպավորիչ չէ, եթե իհարկե չհաշվվի ներկայումս կառավարող մեծամասնության անդամ բազմաթիվ տարբեր պաշտոնյաների հնարավորությունների նկատելի աճը: Եվ ավելին, այժմ օրինակ քննարկվում են այսպես կոչված ռեֆորմներ, որոնք մեծ հավանականությամբ լրացուցիչ հոգեբանական եւ ֆինանսական բեռ են դնելու հենց անապահով շերտերի վրա:

Օրինակ՝ առողջապահության ապահովագրումը, որը հնչում է միանգամայն ողջունելի, սակայն պատրաստվում է ներդրման այնպիսի տրամաբանությամբ, երբ շատ ավելի թեթեւ է լինելու այսպես ասած ունեվոր շերտերի, քան անապահովների կամ նվազ ապահովվածների համար: Իսկ հոգեբանական ծանրությունը լինելու է այն, որ այդ համակարգի ներդրումից հետո մեծ հավանականությամբ բազմապատկվելու են հերթերը բուժհաստատություններում: Սրանք անշուշտ հարցեր են, որոնք նվազ հնչեղ են, քան քաղաքական թեմաներով բարձրաձայնվող պաթետիկ կարգախոսները՝ ընդհուպ անկախության, ինքնիշխանության եւ այլնի մասին: Մինչդեռ, այդ ամենը՝ անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը, ձեւավորվում են հանրային կյանքի համակողմանի կազմակերպման շատ կոնկրետ արդյունքներով եւ առարկայորեն շոշափելի միտումներով: Իսկ դրանք ներկայումս ավելի շատ տագնապի ու մտահոգության, քան հուսադրող տրամաբանության մեջ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում