Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Պաշտոնական. Քննարկվել են սահմանային անցակետերի վերակառուցմանը և արդիականացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությանը` ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ընթացքը և կարևորել դրա շարունակականության ապահովումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի մանրամասները, մասնավորապես, սահմանային անցակետերի վերակառուցման գործում ՄԱԶԾ-ի մասնակցության հնարավորությունը:
Այդ համատեքստում արծարծվել են պետական սահմանի անցման կետերի վերակառուցման և արդիականացման ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ Եվրոպական միության և մի շարք այլ կառույցների հետ ֆինանսավորման հարցի շուրջ բանակցությունների ծավալումը հնարավորություն կտա համագործակցել այդ ուղղությամբ: Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` ծրագրի ֆինանսավորման աղբյուրները և մեխանիզմները հստակեցնելու նպատակով:
Հիշյալ ծրագրով նախատեսվում է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի արդիականացում: Այդ նպատակով մրցութային փաթեթների մշակումը հանձնարարվել էր լատվիական խորհրդատվական ընկերությանը:

Այն նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Հարավային Կովկասի, ԵՄ անդամ-պետությունների ու միջազգային հանրության շահագրգիռ այլ կողմերի միջև, ինչպես նաև խթանել անձանց և ապրանքների միջսահմանային շարժը:
Անդրադառնալով ծրագրի իրականացմանը ՄԱԶԾ-ի հնարավոր մասնակցության հարցին` վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել շարունակել փոխգործակցությունը` աշխատանքային խմբերի մակարդակով արձանագրված իրավական և տեխնիկական խնդիրները քննարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում