Տարեկան 2,5-3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ՝ ըստ տարբեր վիճակագրական տվյալների: Սև ուրբաթի շրջանակում գնումների կտրուկ աճի տենդնեցը մեզ մոտ ևս նկատելիորեն ավելացել է։
Ընկերության արտասահմանյան պահեստները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Գլոբբինգ ընկերությունը, որը նաև առաջատար է Ղազախստանում և Ուզբեկստանում, հայաստանցիների համար հնարավոր է դարձնում աշխարհի 8 երկրների ամենահայտնի օնլայն խանութներից առցանց եղանակով արտասահմանյան հասցեների տրամադրման միջոցով պատվերներ կատարելը և ստանալը։
Սև ուրբաթին օնլայն գնումների համար սահմանվել է առաքման բարձր ցուցանիշ։ Ծանրոցների մեծ մասը Գլոբբինգին հաջողվել է առաքել զգալիորեն շուտ։ Օրինակ՝ ԱՄՆ պահեստում, չնայած պատվերների 37% աճին, ծանրոցների 99%-ը գրանցվել է հենց նույն օրը։ Ընդ որում՝ մեծ մասը միջինում ընդամենը 4 ժամում, երբ գրանցման տևողությունը սովորաբար տևում է 24 ժամ, ծանրաբեռնված ժամանակաշրջանում՝ 48 ժամ:
Այս անգամ ևս արտասահմանյան խանութները տրամադրել են մինչև 90% զեղչեր ամենապահանջված ապրանքների համար։ Սև ուրբաթի ու դրան հաջորդող Կիբեր երկուշաբթիի ընթացքում Գլոբբինգն ունեցել է պատվերների ծավալի ավելի քան 37% աճ։
Սև ուրբաթին Գլոբբինգի՝ զանգերի ու օնլայն սպասարկման կնտրոնն աշխատել է 24 ժամ, և չնայած պատվերների աննախադեպ մեծ թվին՝ սպասարկման շատ բարձր ցուցանիշ է սահմանվել՝ պատասխանելով զանգերին և օնլայն չատի նամակներին միջինում 14 վայրկյանում:









































