Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Արհեստական բանականության` խորը նեյրոցանցերի հիմքով առօրյա լուծումներ` Վիվա-ՄՏՍ-ի հաճախորդների համար

Տեխնոլոգիական առաջատար երկու ընկերություններ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Yandex Plus-ը ներկայացնում են համատեղ առաջարկ՝ բջջային կապից օգտվողների համար:

ՏՀՏ ոլորտում Հայաստանի առաջատար Վիվա-ՄՏՍ-ը  միշտ ձգտում է իր բաժանորդներին առաջարկել  ավելին, քան բջջային կապի ծառայություններն են։ Ընկերությունն այժմ կենտրոնացած է թվային լուծումների վրա:

Այսօրվա նորարարության թիրախում բաժանորդի համար ստեղծված անվճար առաջարկն է. Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդներին հասանելի է դարձել «Yandex Plus»  բաժանորդագրությունը: Երաժշտություն և փոդքասթներ Yandex Music-ում, ֆիլմեր և սերիալներ Kinopoisk-ում, էլեկտրոնային և աուդիոգրքեր Bookmate-ում, ինչպես նաև Yandex Go հավելվածի «Կոմֆորտ» և դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն:

Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Yandex-ի հայաստանյան գրասենյակի համակարգող, նոր պրոդուկտների գծով տնօրեն  Դմիտրի Ստեպանովը  ներկայացրել են Վիվա-ՄՏՍ-ի և Yandex Plus-ի համագործակցության մանրամասները։

Մասնավորապես, Yandex Music ծառայությունն անցել է առաջարկությունների նոր մոդելի՝ օգտագործելով խորը նեյրոնային ցանցեր «Իմ ալիքը» առաջարկությունների համակարգում և ստացել բջջային հավելվածների հիմնական բաժինների թարմացում՝ ներառյալ բրենդինգը, լոգոն և վիզուալիզացիան: Այժմ դրանք ավելի լավ են արտացոլում լսողի հույզերն այն պահերին, երբ Yandex Music-ը կռահում է ունկնդրի երաժշտական ​​նախասիրությունները և փնտրելով՝ հրամցնում է նախընտրելի երաժշտությունը: «Իմ ալիքը» խելացի առաջարկությունների համակարգն այժմ օգտագործում է խորը նեյրոցանցեր՝ հասկանալու, թե ինչպես են զարգանում օգտատերերի երաժշտական ​​հետաքրքրությունները և կանխատեսում դրանց զարգացման հնարավոր տարբերակները: Դրա շնորհիվ, «Իմ ալիքը» երեք անգամ ավելի արագ է բացահայտում նոր կատարողներին, քան դա կարող էր անել  ունկնդիրը:

«Արհեսատական բանականության կիրառումը հնարավորություն է տալիս բացահայտել հաճախորդի կարիքներն ու գոհացնել նրա սպասումները: Հեռահաղորդակցության թվային վերափոխման դարաշրջանում «բաժանորդ» եզրույթին  փոխարինելու է գալիս «հաճախորդ» եզրույթը: Ձայնային կապին ու ինտերնետ հասանելիությանը միանում է արհեսական բանականությունը՝ թույլ տալով չափազանց արագ կռահել յուրաքանչյուր անհատի նախասիրությունները: Արդյունքում՝ անասելիորեն ավելանում է առավել հարմար, թիրախավորված ու մատչելի լուծումներ առաջարկելու հնարավորությունը: Թվային վերափոխումը շարունակական է, և այս ոլորտում ևս Վիվա-ՄՏՍ-ը եղել ու մնում է առաջատար: Մեր թիմը ջանք չի խնայում մեր հաճախորդներին ամենալավը տրամադրելու համար՝ գործակցելով տեխնոլոգիական առաջատարների հետ, որոնցից մեկը տարբեր շուկաներում նորարար լուծումներ ներդրած Yandex Plus-ն է»,  – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Երաժշտության մեջ մարդկանց նախասիրությունները հաստատուն չեն, ժամանակի ընթացքում դրանք կարող են փոխվել տարբեր դինամիկայով։ Օրինակ, երբեմն մարդիկ կարճ ժամանակով «սիրահարվում են» որոշակի արտիստի կամ ժանրի, բայց այդ հրապուրանքն արագ անցնում է։ Եվ կան այլ օրինաչափություններ՝ երբ մարդը գտնում է իր սիրելի երաժշտությունը և երկար ժամանակ մնում դրա հետ։ Նրա նախապատվությունները կամաց-կամաց փոխվում են, նա աստիճանաբար անցնում է մի ժանրից մյուսը, հաճախ նույնիսկ չնկատելով դա։ Այսպիսով, վերլուծելով ունկնդրության պատմությունը, երաժշտական կատարումների հաջորդականությունը և այլ գործոններ, «Իմ ալիքը» այժմ կարողանում է ըմբռնել մարդու երաժշտական ​​ճաշակի զարգացման ուղղությունը և կանխատեսել նրա նախասիրությունները: Սա նման է ժամանակակից լեզվական մոդելների աշխատանքին, ինչպիսին է Yandex GPT-ն, բայց՝ երաժշտության համատեքստում»,- ասել է Յանդեքսի նոր պրոդուկտների գծով տնօրեն Դմիտրի Ստեպանովը։

Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել Yandex Plus ծառայությունը My Viva-MTS հավելվածում: Կանխավճարային բաժանորդագրության դեպքում ծառայությունն ակտիվանում է ներառված փաթեթների հաջորդ ակտիվացման պահին, իսկ հետվճարայինների դեպքում՝ ակտիվացմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում