Monday, 22 06 2026
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար

Եվրահանձնաժողովը Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային սպառնում է դատով՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքի համար

Եվրահանձնաժողովը Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային սպառնացել է դատական հետապնդմամբ այն բանի համար, որ նրանք միակողմանի կարգով իրենց շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների էմբարգո են սահմանել։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադը Եվրամիության երկրների գործընկերների հետ Բրյուսելում կայացած խորհրդակցությունից հետո։

Նա հիշեցրել է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրները հարկադրված են եղել սահմանել Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելք, քանի որ դա լուրջ վնաս էր հասցնում իրենց ֆերմերների շահերին։

«Այժմ Եվրահանձնաժողովն սպառնում է դատական ​քննություն սկսել Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ՝ ազգային մակարդակով պատասխան միջոցներ ձեռնարկելու համար», – նշել է Նադը՝ հավելելով, որ Բուդապեշտն արդեն նամակ է ստացել Բրյուսելից այդ առիթով։

Նախարարն ասել է, որ Եվրահանձնաժողովն, ըստ էության, գործում է ի վնաս ԵՄ բոլոր երկրների, քանի որ Կենտրոնական Եվրոպայի երկրների էմբարգոն ուկրաինական արտադրանքից պաշտպանում է ամբողջ եվրոպական ընդհանուր շուկան։ Հունգարիայի կառավարությունն արդեն վաղուց ջանքեր է գործադրում Ուկրաինայից դեմպինգային գներով գյուղատնտեսական ապրանքների ներկրման դեմ։

Երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հրաժարվեց երկարաձգել Ուկրաինայից Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա չորս տեսակի հացահատիկային և ձիթատու մշակաբույսերի՝ ցորենի, եգիպտացորենի, հլածուկի և արևածաղկի սերմերի մատակարարումների արգելքը, որի ժամկետը սպառվել էր սեպտեմբերի 15-ին։ Հունգարիայի կառավարությունը որոշել է միակողմանիորեն ուժի մեջ թողնել էմբարգոն և այն տարածել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ևս 20 տեսակների, այդ թվում՝ ձավարեղենի, մսի, ձվի, բուսայուղի, բանջարեղենի, մեղրի վրա: Լեհաստանը և Սլովակիան նույնպես հայտարարել են Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելքը պահպանելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում