Wednesday, 22 07 2026
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Ադրբեջանում դինաստիական իշխանությու՞ն է հաստատվում. ո՞վ է Ալիեւի փոխանորդը

Բաքվի մամուլը քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների թեման: Տեսակետ են արտահայտել ընդդիմադիր «Մուսավաթ» եւ Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդները: Տպավորություն է, որ Ալիեւի որոշումը նրանց համար անակնկալ չէ, եւ իրենք չեն մասնակցի ընտրություններին: Քննադատություն, իհարկե, կհնչի, մեղադրանքներ կներկայացվեն, բայց իշխանության համար իրական պայքար չի սկսվի: Ըստ երեւույթին, այդ ուժերի ժամանակն անդարձ հեռացել է: Դատելով մամուլի մի շարք հրապարակումներից, այս անգամ իշխանության մրցակից կկարգվի Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը: Վերջինս ունի Մեհրիբան Ալիեւայի քաղաքական պրոյեկտի համարում:

Մերձիշխանական հայտնի լրատվամիջոցը նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորել է երկու հանգամանքով՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ Ադրբեջանում ապահովել լեգիտիմ իշխանության կազմավորումը եւ «հընթացս պարզել, թե ինչ զարգացում կունենա ԱՊՀ փորձի հիման վրա դրսեւորված դինաստիական կառավարումը»: Իլհամ Ալիեւը իշխանությունը ժառանգել է հորից, բայց այն որդուն փոխանցելու ժամանակը դեռեւս չի եկել. կրտսեր Հեյդար Ալիեւը մոտ մեկ տասնամյակ պետք է սպասի, որպեսզի լրանա նախագահի թեկնածուի համար սահմանադրությամբ սահմանված նրա տարիքը:

Ադրբեջանցի մի շարք փորձագետներ չեն բացառում, որ նախագահական արտահերթ ընտրություններին զուգահեռ կարող է անցկացվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Նման քննարկումներ ընթացել են քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանում, երբ ստեղծվեց առաջին փոխնախագահի պաշտոն, եւ Մեհրիբան Ալիեւան նշանակվեց իշխանության երկրորդ դեմք: Կարծիք կար, որ Միլլի մեջլիսը կընդունի «Ազգային առաջնորդի մասին» օրենք, Իլհամ Ալիեւը կօժտվի այդ կարգավիճակով, իսկ նախագահի պաշտոնը կանցնի Մեհրիբան Ալիեւային:

ԱՊՀ ում դրսեւորված «դինաստիական կառավարում» ասելով ի՞նչ նկատի ունի ալիեւյան քարոզչամիջոցը: Մի նաախդեպ կար Ղազախստանում, երբ իշխանությունը Տոկաեւին փոխանցելով՝ Նազարբաեւն իր համար ստեղծել էր «էլբասիի»՝ ազգի ղեկավարի եւ ցմահ սենատորի կարգավիճակ, բայց այսօր թե մեկից, թե մյուսից զրկված է: Երկրորդը Թուրքմենստանի օրինակն է: Նախագահ Բերդիմուհամեդովը պաշտոնը փոխանցել է որդուն, բայց ընտրվել խորհրդարանի նախագահ եւ փաստացի հանդիսանում է երկրի առաջնորդ: ԱՊՀ-ում քաղաքական երկարակյացներ են ՌԴ, Բելառուսի եւ Տաջիկստանի նախագահները: »

«Դինաստիական կառավարում» ապահովելու համար հնարավո՞ր է, որ Ալիեւն իշխանությունը փոխանցի տիկնոջը, իսկ ինքն ստանա «համազգային առաջնորդի» կարգավիճակ: Այդ կոչումն այսօր տրված է Հեյդար Ալիեւին, իշխանության սիմվոլիկայում նա ներկա է: Կլիմայի փոփոխության հարցերով միջազգային խորհրդաժողովին Ալեւին ուղեկցում էր ավագ դուստրը, որ պանելային քննարկումներից մեկին հանդես է եկել որպես հիմնական զեկուցող: Գուցե դա նրան ներկայացնելու համա՞ր է արվել:

Կարելի է ամենատարբեր ենթադրություններ անել, բայց ամեն դեպքում «դինաստիական կառավարում» ապահովելու մասին մերձիշխանական լրատվամիջոցի դիտարկումն անտեսելի չէ: Բաքվից տեղեկատվական նման ազդակ առանց Իլհամ Ալիեւի աշխատակազմի թույլտվության չէր արվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում