Այսօր կառավորության շենքի մոտ հավաքված` զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին հաջողվել է զրուցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Ծնողները նախարարից պահանջել են բացահայտել իրենց որդիների սպանությունները: Նրանք համոզված են, որ իրենց որդիներին սպանել են, և դա պատահականության արդյունք չէ:
Օհանյանը խոստացել է ծնողներին ամեն ինչ անել` բացահայտելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ծնողները նշել են որ ուզում են հավատան նախարարի տված խոստումներին, բայց վստահ չեն:









































