Տանզանիայում գնացքը բախվել է ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 32-ը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը։
Նշվում է, որ Դար էս Սալամից Մվանզա մեկնող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին երկաթուղային գծի հետ անցնող ճանապարհի վրա:
Միջադեպի պատճառները պարզվում են, սակայն արդեն ենթադրություն կա, որ ավտոբուսի վարորդն անցումում չի նկատել լուսացույցը։










































