Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Բաքվում հանդիպումից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի ուշագրավ այցը Թբիլիսի

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Նոյեմբերի 28-ին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Վրաստան, որտեղ, ըստ տեղեկության կունենա աշխատանքային հանդիպումներ: Արմեն Գրիգորյանի Վրաստան այցն ուշադրության է արժանի երկու հանգամանքի ֆոնին: Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Ադրբեջանի նախագահ Ալլիեւը հրավիրել էր Բաքու՝ Կենտրոնական Ասիայի տնտեսական հեռանկարների հետ կապված համաժողովին մասնակցելու նպատակով: Նախօրեին էլ Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ ձեւաչափի հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարել էին գործակցությունը խորացնելու հաստատակամության մասին, այդ կերպ սպասարկվող նպատակների շարքում նշելով նաեւ «ռեգիոնալ կայունությունը»:

Այդ ձեւակերպումն անշուշտ ենթակա է բավականին լայն մեկնաբանության: Բայց, այդ շրջանակում արժե դիտարկել նաեւ այն դժգոհություը, որ Ադրբեջանը արտահայտում էր Ֆրանսիայից Հայաստան ռազմական բեռների՝ Վրաստանի տարածքով տարանցման առնչությամբ, հայտարարելով, թե Ֆրանսիայի այդ մատակարարումները սպառնալիք են ռեգիոնալ կայունությանը: Նախօրեին անդրադառնալով պաշտպանության նախարարների այդ եռակողմ հանդիպմանը, նշել էի, որ դրանում անկասկած տեղ կունենա նաեւ այդ հարցն ու Բաքուն եւ Անկարան կփորձեն օգտագործել Վրաստանի հանդեպ իրենց ազդեցությունը՝ իրավիճակը այսպես ասած իրենց պատկերացումների շրջանակում պահելու համար: Բաքվում եռակողմ այդ հանդիպումից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Երեւանի համար կարող է լինել հնարավորություն հավաստիանալու, որ տարանցման ռեժժիմի առնչությամբ Վրաստանը չունի տրամադրությունների կամ մտադրությունների փոփոխություն:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի առնչությամբ կա իհարկե նաեւ «զուգահեռ գիծը», որտեղ արդեն Թբիլիսին ոչ միայն հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական գործարքի լոգիստիկայի առանցքային մաս է, այլ նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական քննարկումների որոշակի, այսպես ասած ոչ ֆորմալ հարթակ: Այդ իմաստով էլ ուշագրավ է այն, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը Թբիլիսի մեկնում է մի քանի օր անց այն բանից, երբ Հայաստանը հայտարարեց, որ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները՝ ի պատասխան Ադրբեջանի, դեռեւս սեպտեմբերին փոխանցած առաջարկների: Չի բացառվում, որ Հայաստանի ԱԽ քարտուղարը Վրաստանում կարող է ծանոթանալ Ադրբեջանի առնվազն նախնական արձագանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում