Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Հայրենասիրությունը կդառնա տնտեսության վերջին հանգրվանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է արել, որով ըստ էության կոչ է անում գնել տեղական արտադրության սննդամթերք եւ խմիչք, հայաստանցի արտադրողին սատարելու համար, դա ներկայացնելով որպես սատարում անկախությանն ու ինքնիշխանությանը: «Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է», հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Փաստացի, սա մոտավորապես այն է, ինչ տարիներ առաջ ասում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Հայկական աշխարհի» առնչությամբ, թեեւ դրա տակ փորձ էր արվում դնել ցանցային որոշակի հայեցակարգ, այլ ոչ թե պարզապես սպառում: Եվ դա արվում էր առանց անկախության եւ սուվերենության մասին հռչակագրերի, որոնք ապահովում են քաղաքական սպառման հանգամանքը, բայց ամենեւին չեն երաշխավորում մոդելի աշխատունակությունն ու հեռանկարայնությունն ինքնին: Արայիկ Հարությունյանն ասում է, որ, եթե Հայաստանում եւ Սփյուռքում հայերը սպառեն լոկ հայկական ապրանքներ, ապա ոչ մի Վերին Լարսի փակում չի վնասի մեր տնտեսությանը:

Օրեր առաջ տեղի էր ունենում Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Ամբողջ սփյուռքում ավելի քան 12 ժամ տեւած հեռուստահանգանակությունը ապահովել է մոտ 8 միլիոն դոլարի հատկացում կամ խոստում: Սա հիմնադրամի մեղմ ասած լավագույն ցուցանիշներից չէ, թեեւ լավագույն ցուցանիշներն էլ երբեք չեն եղել առանձնապես տպավորիչ, եթե դիտարկենք հանգանակության ծավալը եւ համադրենք հայկական սփյուռքի մարդկային ու տնտեսական ներուժին: Այդ համեմատությունն ընդամենը պատկերացնելու համար է, թե ի՞նչ իրական նշանակություն ու կշիռ կարող է ունենալ հայաստանյան արտադրության ապրանք սպառելու կոչը, եթե այն դիտարկենք թեկուզ միայն զուտ հայրենասիրական-զգացմունքային տեսանկյունից, մի կողմ դնելով աարդեն տնտեսական ռացիոնալության հարցը՝ ապրանքի մատակարարման լոգիստիկա, ինքնարժեք, որակ, չափանիշներ եւ չափորոշիչներ եւ այլն:

Ի վերջո, որեւէ տնտեսություն չի կարող զարգանալ ու արդիականանալ զուտ հայրենասիրական լոզունգներով: Տնտեսությունների արդիականացումը պահանջում է հաշվարկված տնտեսական քաղաքականություն, որը շահեկան կդարձնի արտադրությունը, արտահանումը, որը արդիականացման շնորհիվ կապահովի նոր շուկաներ եւ չի մնա լոկ հայրենասիրական սպառման հույսին: Անշուշտ, այդ բաղադրիչը տնտեսություններում եւս կիրառվում է, բայց գերազանցապես իբրեւ ուղեկցող գովազդային-տեղեկատվա-քարոզչական բաղադրիչ, այլ ոչ հիմնական շարժիչ: Այլապես, հայրենասիրությունը կդառնա ոչ թե արդիականացման մեկնակետ, այլ տնտեսության վերջին հանգրվան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում