Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Հաստատվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ․ ՊԵԿ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, տեղեկացնում է, որ շարունակվում է դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները, որում արտացոլված է հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

ՀՀ պետական եկամուտների և քննչական կոմիտեներին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում, պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ:

2023 թ. հուլիսից մինչև նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, համալիր հարկային ստուգումների, հարկային վարչարարության և վարույթային գործողությունների արդյունքում առանձին կազմակերպությունների կողմից արդեն իսկ ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները: Արդյունքում, մասնավորապես «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գծով, (ֆիրմային անվանումը «ԲՈՄՈՆԴ»), առաջացել է շուրջ 720 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «ՍՊԻՏԱԿԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՍՊԸ-ի գծով` 258 մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Նշված 978 մլն ՀՀ դրամի չափով գումարներն ամբողջությամբ վերականգնվել են ։

Ընդ որում, ամենօրյա լայնածավալ աշխատանքների արդյունքում՝ բացի նշված ընկերություններից, այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, իսկ չվճարված հարկերի չափը՝ շուրջ 5 մլրդ դրամ, որից արդեն իսկ շուրջ 600 մլն ՀՀ դրամը վերականգնվել է։

Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում և հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ ՊԵԿ-ը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում