Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայ-ադրբեջանական ուղղակի, բայց Լոնդոնով միջնորդավորվա՞ծ բանակցություններ

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Լեո Դոքերտին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ իր երկրի շահագրգռվածության մասին: Նա Մեծ Բրիտանիան անվանել է Ադրբեջանի «ուժեղ դաշնակից» եւ ավելացրել, որ Անգլիան «ամուր կապեր ունի նաեւ Հայաստանի հետ»: Դոքերտին Բաքու է ուղեւորվել այս շաբաթ Թբիլիսիում եւ Երեւանում բանակցություններից հետո մի իրավիճակում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդությունը փաստացի չի գործում: Դոքերտին Բաքվում չէր ավարտել հանդիպումները, երբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանին է փոխանցել սեպտեմբերի 11-ին ստացած «նկատառումների» վերաբերյալ հայկական կողմի «մեկնաբանությունները»:

Դրան հաջորդեց հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում կազմակերպելու եւ բանակցությունները վերսկսելու մասին Ադրբեջանի առաջարկությունը, ինչին Երեւանն արձագանքեց՝ հիշեցնելով սահմանազատման հանձնաժողովների նիստը սահմանին կազմակերպելու մասին իր ավելի վաղ հնչեցրած գաղափարը: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում կկայանա նոյեմբերի 30-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին: Լեո Դոքերտիի տարածաշրջանային ուղեւորությանը նախորդել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Լոնդոն, որից հետո կողմերի հայտարարեցին ռազմավարական համագործակցության երկխոսություն սկսելու մասին:

Հայ հանրությունը Մեծ Բրիտանիան հիմնականում ընկալում է որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձավորագույն դաշնակցի եւ Լոնդոնի նկատմամբ վերապահ վերաբերմունք ունի: Որքանո՞վ է դա հիմնավոր կամ անհիմն՝ այլ թեմա է: Կոնկրետ այս փուլում Մեծ Բրիտանիայի ներգրավվածությունն ինչո՞վ է պայմանավորված եւ ի՞նչ արդյունքի կարող է բերել: Որքանո՞վ են արմատական Ադրբեջան-Արեւմուտք եւ Հայաստան-Ռուսաստան հակասությունները: Կոշտ հռետորաբանությունը դեռեւս հիմք չէ, որպեսզի արձանագրվի Վաշինգտոն-Բաքու կամ Մոսկվա-Երեւան գործնական դիմակայություն: Բայց Բաքուն մերժում է բանակցությունների բրյուսելյան հարթակը, Երեւանը վերապահումներ ունի Մոսկվայի միջնորդության արդյունավետության հարցում: Ահա այս իրավիճակում է Մեծ Բրիտանիայի պետական նախարարն այցելում Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներ եւ Բաքվում հայտարարում տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ իր երկրի շահագրգռվածության մասին:

Ընդ որում, նա ասել է, որ բրիտանա-ադրբեջանական եւ հայ-բրիտանական համագործակցությունն, իհարկե, նշանակություն ունի, բայց կարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կամքն է, խաղաղության հասնելու նրանց անկեղծ ցանկությունը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ էական խոչընդոտ այլեւս չկա, ադրբեջանական ինքնիշխանությունը լիովին վերականգնված է: Բայց մի բան է արեւմտյան դիվանագետի ներկայությամբ արված հայտարարությունը, բոլորովին այլ, թե գործնականում ինչ է արվում կամ քարոզվում ազդեցության ներքին միջոցներով: Ի՞նչ արձագանք ունի Մեծ Բրիտանիայի պետական նախարարի հարավ-կովկասյան շրջայցը: Մոսկվայից այն չեն մեկնաբանել, ինչպես նաեւ՝ Թուրքիայից եւ Իրանից:

Պաշտոնական անդրադարձ, համենայն դեպս, առ այս պահը չկա: Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չէ, բայց Հյուսիս-ատլանտյան դաշինքի առանցքային դերակատար է, ուկրաինական ճգնաժամի հարցում լիովին համերաշխ է Միացյալ Նահանգների հետ: Ի տարբերություն Եվրամիության առաջատար երկրների եւ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում ներկայության փորձ ունի: Բոլշեւիկյան Ռուսաստանը 1920-21 թվականներին Անդկովկասը նվաճել է Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Հավանակա՞ն է, որ հայ-ադրբեջանական՝ ֆորմալ առումով ուղղակի բանակցություններ սկսվեն, բայց՝ Լոնդոնի խորհրդապահական միջնորդությամբ կամ Լոնդոնում մշակված քաղաքական սկզբունքներով: Լեո Դոքերտին բրիտանական կառավարությունում զբաղվում է նաեւ համագործակցության եւ միջխորհրդարանական կապերի հարցերով: Լոնդոնը ներքին հակամարտությունների քաղաքական կարգավորման ուսանելի փորձ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում