Thursday, 07 12 2023
10:30
Նավթի գները նվազել են. 06-12-23
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում
Գազան արաբաթափելու մտածելակերպը արմատացել է Իսրայելում
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»
Հռոմի LUMSA համալսարանում անցկացվել է «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն

ՀՀ և Բահրեյնի ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը

Մանամայում նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում տնտեսական զարգացումը ենթադրում է կայուն և անվտանգ միջավայր և հենց այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։ Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում