«Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն, այլ աշխատակիցներից են»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Քնար Միսակյանը։
Նրա խոսքով՝ սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը նկուղային հարկում է եղել, որը նաև հանդերձարան է ծառայել։ «ԵՊՀ-ի հրդեհից տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է»,- ասաց Քնար Միսակյանը։










































