ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լհաբիբի հետ:
Այս կապակցությամբ նա X-ի իր էջում գրել է. «Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լհաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»։










































