Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Եգիպտոսին կոչ է արել ընդունել աշխարհիկ Սահմանադրություն։ Դա առաջացրել էր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության դժգոհությունը, որի հետ Էրդողանը հանդիպելու է այսօր։
«Մուսուլման եղբայրներ»-ի ներկայացուցիչներն իրենց հերթին Էրդողանին կոչ են արել չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին։ Այս կապակցությամբ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի աշխարհիկ Սահմանադրությունը հավասար պետական վերաբերմունք է ցուցաբերում բոլոր կրոնների նկատմամբ։ Աշխարհիկությունն ընդհանրապես չի նշանակում աթեիզմ։
Ես՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանս, ոչ միայն աշխարհիկ մարդ եմ, այլև՝ մուսուլման։ Սակայն ես աշխարհիկ պետության վարչապետն եմ։ Աշխարհիկ պետությունում մարդիկ ազատության հնարավորություն ունեն. լինեն հավատացյալ, թե ոչ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ եգիպտական կողմն արաբերեն էր թարգմանել 1982 թվականին ընդունված Թուրքիայի «ռազմական» Սահմանադրությունը, որով մեծ լիազորություններ էին ընձեռվել զինվորականներին։









































