Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Ադրբեջանական կեղծիքի դեմ՝ ստեփանակերտյան լռություն

Իտալական In Terris պարբերականը հստակ հարցադրում է արել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովին՝ Լեռնային Ղարաբաղում քանի՞ հայ բնակիչ է ապրում, քանի՞սն է հեռացել, նրանց վերադարձի ի՞նչ հնարավորություն է տեսնում Բաքուն: Ամիրբեկովը Արցախում մնացած հայերի ակնհայտ կեղծ թվաքանակ է նշել՝ «հազարից պակաս» եւ ավելացրել, որ «նրանք դիմել են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու եւ պարտավորվել, որ հրաժարվում են սեպարատիզմից»: Արցախում մնացած հայերի ընդհանուր քանակը երկու տասնյակից չի անցնում: Ընդ որում, ինչպես թելեգրամյան ալիքներից մեկն է գրում, Ստեփանակերտից հավաստի տեղեկություն է ստացվել, որ Ադրբեջանի ուժային կառույցները նրանցից մի քանիսին արդեն արտաքսել են, մյուսները գտնվում են ԿՄԽԿ աշխատակիցների հսկողության ներքո: Նրանք ծեր, հաշմանդամ մարդիկ են:

Ամիրբեկովը թույլ է տվել երկրորդ կեղծիքը: Նա իտալական լրատվամիջոցին ասել է, որ Արցախից «հեռացած» հայերի մեկ երրորդը» Ղարաբաղի հետ կապ չունի, այնտեղ բնակության է տեղափոխվել Հայաստանից»: Նա նաեւ ասել է, որ «հեռացածներին» չի կարելի համարել Ադրբեջանի քաղաքացի, քանի որ «նրանք արդեն Հայաստանի անձնագիր ունեն»: Ըստ Ամիրբեկովի՝ Ադրբեջանը ստեղծել է առցանց հարթակ, որտեղ բռնատեղահանված արցախցիները կարող են գրանցվել, եթե ունեն «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան վերադառնալու ցանկություն»: Բաքուն, ըստ նրա, խոստանում է «ապահովել նրանց անվտանգությունը, իրավունքները եւ տնեսական բարեկեցությունը»:

Ինչու՞ են նման հարցազրույցներ կազմակերպվում՝ հասկանալի է: Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված չի ճանաչում: Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի բանաձեւերը դրա վկայությունն են: Անցած օրերին ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը պաշտոնական կայքում հրապարակել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին զեկույց, Վաշինգտոնից «Թուրան» գործակալության թղթակիցը հաղորդում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում փոխպետքարտուղար Օ՞Բրայենի մասնակցությամբ նախատեսված քննարկումների մասին, ԼՂ խնդրին անդրադարձել է G7-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը:

Բաքուն փորձում է տեղեկատվա-քարոզչական հակակշիռ ստեղծել: Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը համաեվրոպական հարթակներից հստակ գնահատականներ են հնչեցրել, դրանց անդրադարձել է եվրոպական մամուլը: Փորձագիտական մակարդակում նույնպես հայկական կողմը նախաձեռնողական քայլեր է ձեռնարկում: Էլչին Ամիրբեկովի՝ իտալական պաբերականին տված հարցազրույցը զուգահեռ քարոզչության դրսեւորումներից մեկն է: Խնդիրն ադրբեջանական կեղծ նարատիվներով The Guardian-ին ներկայացրել է Միացյալ թագավորությունում Ադրբեջանի դեսպանը:

Այս համապատկերից Երեւանում Արցախի դե-ֆակտո իշխանության ներկայացուցիչները Արցախ ԹՎ-ի յութուբյան հարթակ են ստեղծել, հարցազրույցներ են տալիս եւ Արցախի դեմ Ադրբեջանի ահաբեկչական պատերազմին, հարյուր հազարից ավելի մարկանց բռնատեղահանությանը իրավա-քաղաքական գնահատականի չեն արժանացնում՝ խնդիրն իջեցնելով սոցիալ-կենցաղային մակարդակի: Արցախի իշխանությունները չեն արձագանքում «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությանը, խորհրդարանի նիստ գումարելու եւ Բաքվի հետ բանակցություններում լիազոր ներկայացուցիչներ ընտրելու օրախնդիր եւ հրամայական դարձած հարցին լուծում չի տրվում:

Փոխարենը սոցիալական ցանցերում տարածվում են անհեթեթության հասնող պահանջներով գրառումներ, որոնց միակ հասցեատերը Հայաստանի կառավարությունն է: Ստեփանակերտը զլանում է Ադրբեջանի կեղծ նարատիվները հերքող փաստական հիմք ձեւավորել գոնե տեղեկատվա-քարոզչական հարթակներում: Սա չիմացությու՞ն է, պրոֆեսիոնալ անկարողությու՞ն, թե դիտավորությու՞ն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում