Tuesday, 21 07 2026
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Բաքվում Իսրայելի եւ Իրանի դեսպանները «պատերազմում են»

Մամուլում հրապարակվել է Բաքվում Իրանի դեսպանի սոցցանցային գրառումը, որտեղ նա Ադրբեջանի ժողովրդին անվանում է «խիզախ եւ պատվախնդիր» եւ ավելացնում, որ այդ ժողովուրդը «սիոնիստական ռեժիմը ատում է՝ ինչպես աշխարհի բոլոր մուսուլմանները»: Ադրբեջանցի մի շարք փորձագետներ տարակուսանք են հայտնել, որ ալիեւյան ԱԳՆ-ն ոչ միայն Իրանի դեսպանին չի հրավիրել եւ բողոք չի հատնել դիվանագիտական այդ աննախադեպ քայլի կապակցությամբ, այլեւ առհասարակ վերաբերմունք չի արտահայտել: Հետեւել է իրանցի դիվանագետի երկրորդ գրառումը, որտեղ նա Իսրայելի պաշտպանական, բայց հատկապես հակաօդային համակարգը համեմատել է սարդոսայնի հետ եւ ծաղրել ՀՕՊ «Երկաթե գմբեթը»՝ ակնարկելով, որ եթե ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռների դեմ արդյունավետ համազդեցություն չկա, ապա միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կսպասի Իսրայելին, եթե Իրանը գործի դնի իր հրթիռային զինանոցը:

Այս գրառմանն ի պատասխան Բաքվում Իսրայելի դեսպանը իրանցի դիվանագետին հիշեցրել է, որ սարդոստայնի «մետաքսը մի քանի անգամ երկաթից ամուր է»: Բաքվի փորձագիտական հանրությունը կարծում է, որ Պաղեստինի հարցում Ադրբեջանը «դիրքորոշում է փոխել»: Հակառակ դեպքում, նրանց կարծիքով, իշխանությունը դիվանագիտական խողովակներով կկանխեր իրանա-իսրայելական բաց առճակատումը: Ի՞նչ կողմնորոշում ունի կամ առաջիկայում կդրսեւորի Բաքուն՝ կապված իսրայելա-պաղեստինյան կարգավորման հետ, առայժմ, կարծես, կանխատեսելի չէ:

Տեղեկություն կա, որ նոյեմբերի 12-ին Սաուդյան Արաբիայում կգումարվի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողով: Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հյուրընկալել էր կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին, բայց որեւէ որոշում չէր հրապարակվել: Irna գործակալությունը հայտնում է, որ Իրանի նախագահն այդ օրը կմեկնի Սաուդյան Արաբիա: Կգումարվի՞ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով: Ադրբեջանը այդ կազմակերպության անդամ է եւ Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ քաղաքական աջակցություն է ստացել: Կմեկնի՞ Իլհամ Ալիեւը Սաուդյան Արաբիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում