Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Եթե Քոչարյանը գիտեր այդքան բանը

Քաղաքական և տնտեսական մենաշնորհի հաստատումը, տնտեսական և քաղաքական կյանքի խստագույն և հիերարխիկ կլանայնացումը, որի կնքահայրը դարձավ Ռոբերտ Քոչարյանը
Հերթական, բայց առերևույթ «ապաներքաղաքական» հարցազրույցը տալով «Մեդիամաքս»-ին՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը պարտավոր է զարգանալ համաշխարհային ցուցանիշներից արագ և ունի բոլոր հնարավորությունները Հարավային Կովկասի ամենաարդյունավետ պետությունը դառնալու համար: Ռոբերտ Քոչարյանի հետ իսկապես դժվար է չհամաձայնել, ու սա թերևս եզակի դեպքերից է, երբ պետք է ընդունել նրա իրավացիությունը: Հայաստանն իսկապես իրավունք չունի համաշխարհային ցուցանիշների հետ համեմատվել և գոհանալ իր զարգացման տոկոսներով ու տեմպով, որովհետև իրականում Հայաստանը մի քանի անգամ հետ է համաշխարհային միտումներից և պետք է շատ ավելի մեծ թափով մղվի առաջ:

Եվ Հայաստանն իսկապես կարող է լինել Հարավային Կովկասի ամենաարդյունավետ պետությունը, ունի դրա պոտենցիալը, հնարավորությունները, բայց դժբախտաբար այդպիսին չէ: Ու հենց այստեղ է, որ առաջ է գալիս հարցը՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանում տասը տարի նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի Հայաստանը լինի այդպիսին: Այդ հարցին դժվար է պատասխանել, փոխարենն ավելի դյուրին է ասել, թե ինչ է արել, որի հետևանքով Հայաստանն այդպիսին չէ: Քոչարյանը Հայաստանում հաստատել և բյուրեղացրել է կլանա-օլիգարխիկ տնտեսա-քաղաքական մի համակարգ, որը զուրկ է մրցակցայնությունից և սահմանադրականությունից, և որը թույլ չի տալիս Հայաստանում ազատորեն իրացնել մարդկային պոտենցիալը, մարդկային ստեղծագործական պոտենցիալը կյանքի տարբեր ոլորտներում:

Քաղաքական և տնտեսական մենաշնորհի հաստատումը, տնտեսական և քաղաքական կյանքի խստագույն և հիերարխիկ կլանայնացումը, որի կնքահայրը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը ի վերջո հանգեցրեց մի իրավիճակի, երբ գրեթե բոլոր ցուցանիշներով երկիրը հայտնվել է հարավկովկասյան հետնապահի դերում: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը վերածեց ներմուծման վրա հիմնված պետության, ուր փաստորեն ներմուծվում էր թե՛ սպառվող ապրանքը, և թե՛, ըստ էության, այդ սպառումն ապահովող փողը` արտասահմանյան տրանսֆերտների տեսքով: Իսկ այդ իրողության վրա էլ կառուցելով փոխարժեքային մանիպուլյացիան՝ Քոչարյանի իշխանությունը սկսեց կրկնակի շահույթ ստանալ քաղաքացիների ստացած տրանսֆերտներից: Արդյունքում՝ Հայաստանում փչվեց մի տնտեսական փուչիկ, որն առերևույթ բավական մեծ լինելով՝ իրականում բացարձակապես խոցելի մի երևույթ էր, որը հաշված ամիսների ընթացքում հօդս ցնդեց առաջին իսկ հպումից:

Մի՞թե Քոչարյանն այն ժամանակ չգիտեր, որ Հայաստանը պետք է միջազգային միտումները կանխորոշի ու ոչ թե վազի դրանց հետևից, այլ պատրաստ լինի դրանց: Մի՞թե Քոչարյանը այն ժամանակ չգիտեր, որ Հայաստանի տնտեսական ռեսուրսը բաժանելով կլանների միջև և այդ բաժանումը ամրագրելով քաղաքական պայմանավորվածություններով՝ իրականում սահմանափակում է երկրի զարգացման հնարավորությունները և ուղղակիորեն մսխում այն ռեսուրսը, որն իսկապես կարող էր Հայաստանը դարձնել տարածաշրջանի ամենաարդյունավետ պետությունը:

Ի վերջո, մի՞թե համաշխարհային միտումներին քաջածանոթ Քոչարյանը չգիտեր, որ ժամանակակից աշխարհում, այն էլ՝ նավթի ու գազի բացակայության պայմաններում, արդյունավետ պետության հիմնական գրավականը սահմանադրական, օրինավոր, իրավական, ժողովրդավարական պետություն լինելն է, որտեղ ապահովվում է խոսքի ազատությունը, պաշտպանվում են մարդու իրավունքները, տնտեսությունը հիմնվում է ազատ մրցակցության սկզբունքի վրա, իսկ իշխանությունն էլ չի սերտաճում բիզնեսի հետ և դառնում միլիոնատեր, երբ պաշտոնը թողնելուց հետո այդ իշխանության ղեկավարը սկսում է զբաղվել մի քանի տասնյակ հազար դոլար արժողության որսորդական հաճույքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում