ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
«Հիանալի առանձնազրույց նախագահի հետ։ Քննարկեցինք Հայաստան-Ֆրանսիա բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացումը և երկկողմ օրակարգի, համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- գրել է նա։









































