Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Թուրքիան «հեռանու՞մ է» Ուկրաինայից

Ուկրաինայի ԶՈՒ Հետախուզության գլխավոր վարչության բարձրաստիճան ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Վալյուխը երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին՝ TB2 ԱԹՍ մատակարարելու համար եւ նշել պատերազմի առաջին փուլում դրանց կարեւորությունը: Նա ասել է, որ ուկրաինական բանակի որոշ ստորաբաժանումներ շարունակում են դրանք կիրառել, բայց դրանց դերը նշանակալիորեն փոխվել է: Վալյուխը հիմնավորել է, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերն ադապտացվել են թուրքական ԱԹՍ-երի դեմ պայքարին, ռուսական կողմը նաեւ ռադիոէլեկտրոնային արդյունավետ միջոցներ է կիրառում: Ասվածը փաստացի նշանակում է, որ Ուկրաինան այլեւս թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-երին կարեւորություն չի տալիս: Ո՞րն է խնդրի զուտ ռազմական կողմը՝ կարող են դատել մասնագետները:

Նշենք միայն, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինան Ավդեեւկայի շուրջ մարտերում գերմանական վեց «Լեոպարդ» տանկ է կորցրել, բայց հազիվ թե որեւէ զինվորական դժգոհ լինի դրանց մարտավարա-տեխնիկական արդյունավետությունից կամ ընդծի, որ փառաբանված տանկերի դեմ ռուսական կողմն օգտագործում է նորագույն միջոցներ: Ընդհակառակը, ուկրաինական հայտի բավարարման նպատակով Գերմանիայի կառավարությունը որոշել է եկող տարեսկզբից «եւս մեկ դյուժին «Լեոպարդ» մատակարարել»՝ ինչպես գրում է արեւմտյան տեղեկացված լրատվամիջոցներից մեկը:

Այս համեմատությամբ ուկրաինացի զինվորականի հայտարարությունը, անկախ հեղինակի նպատակադրվածությունից, ընկալել ամենից առաջ քաղաքական իմաստով, քանի որ այդ կերպ ցրվում է թուրքական TB2 հարվածային ԱԹՍ-ի բարձր արդյունավետության, գրեթե անխոցելիության շուրջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ձեւավորված քարոզչական աուրան, որը նաեւ տնտեսական նշանակություն ունի: Բավական է հիշել, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո քանի երկիր էր դրանք ձեռք բերելու հարցով Թուրքիայի հետ բանակցություններ սկսել: Եւ եթե Ուկրաինան հրապարակայնացնում է ռուսական ՀՕՊ եւ ՌԷՊ համակարգերի դեմ TB2-ի խոցելիությունը, ապա, բնականաբար, սպառազինությունների գնորդ երկրների մոտ առաջանում է հարց՝ իսկ արժե՞ Թուրքիայի հետ համապատասխան գործարք կնքել: Հարցն, ամենայն հավանականությամբ, ավելի խորքային է: Ռուս-ուկրաինական պատերազմի նախնական փուլում Թուրքիան միջնորդական նախաձեռնություն է ցուցաբերել:

Ըստ որոշ աղբյուրների, կողմերը նույնիսկ մոտ էին հրադադարի համաձայնությանը, բայց Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահին «ստիպել են» խզել բանակցությունները: Ըստ երեւույթին, Ուկրաինան վերագնահատում է Թուրքիայի դերի մասին սեփական ընկալումները: Բացառված չէ՝ հավաքական Արեւմուտքի տրամադրած ծանրակշիռ վերլուծություններից հետո, թեեւ մեծ խորաթափանցություն պետք չէ, որպեսզի արձանագրվի ռուս-թուրքական համագործակցության շարունակվող խորացումը: Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակներում վերջին շրջանում նկատվում է մի էական միտում. աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատվում է այնպես, որ Արեւմուտքը դեմ է Սեւծովյան տարածաշրջանում Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայությանը եւ նույնիսկ մտադրված է քննարկման դնել Բոսֆոր-Դարդանելի նեղուցների կարգավիճակի հարցը:

Ըստ երեւույթին, Արեւմուտքը թուրք-ուկրաինական համագործակցությունը դիտում է որպես Սեւծովյան եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջաններում Թուրքիայի հավակնությունների դրսեւորում եւ, բացառված չէ, Կիեւին խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել: Այս համատեքստում ուշագրավ է նաեւ Մոլդովայի գագաուզական ինքնավարության ներքաղաքական իրավիճակը, երբ տեղաշրջանի «բաշկանի» ընտրություններից հետո թե Մոսկվան, թե Անկարան փորձում էին լարվածությունը սրել: Հարկ եղավ Եվրամիության միջամտությունը:

Ու թեեւ հակասությունները լիովին հարթված չեն, բայց Թուրքիան եւ Ռուսաստանը փաստացի դուրս մնացին Քիշնեւ-Կամրադ բանակցություններից, եւ Մոլդովան կարողացավ պահպանել եվրաինտեգրմանը միտված քաղաքական ուղեգիծը: TB2 ԱԹՍ-ն Ուկրաինայում, մեծ հաշվով՝ Արեւելյան Եվրոպայում Թուրքիայի այցեքարտն էր, ծրագրվում էր այդ հիմքով թուրք-ուկրաինական ռազմա-արդյունաբերական հակագործակցություն հիմնել: Ուկրաինայի ԶՈՒ Հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցչի հայտարարությունը վկայում է, որ այդ մասին Կիեւում մոռացել են: Թուրքիան, կարելի է ասել, հեռանում է Ուկրաինայից: Ի՞նչ անակնալ կարող է նա Արեւմուտքին մատուցել Մերձավոր Արեւելքում: Կառավարության նիստից հետո Էրդողանը զգուշացրել է, որ Գազայի հատվածում «ցեղասպանությանն անտարբեր հետեւողները» որեւէ այլ իրավիճակում «խոսելու իրավունք չեն ունենա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում