Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Հայաստանը հեռանու՞մ է, թե՞ Հայաստանին հեռացնում են

Աստանայում գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, ինչին նախորդել էր Ֆրանսիայի նախագահի այցը Ղազախստան եւ Ուզբեկստան: Հումքային երկրները, որպես կանոն, իրենք են շահագրգռված արտահանման ծավալների մեծացմամբ եւ աշխարհագրության ընդլայնմամբ, ֆրանսիական ատոմակայանները կաթվածահար չեն եւ ուրանի ներմուծման այլընտրանք Կենտրոնական Ասիայում կարող էր փնտրել նաեւ ֆրանսիացի շատ ավելի ցածր մակարդակի պաշտոնյա: Խնդիրն, ըստ երեւույթին ավելի խորքային է եւ բազմաշերտ եւ կշկռվում –վերածվում է մի սկզբունքային հանգույցի. այսպես կոչված «թուրքական աշխարհը» գոնե քաղաքական առումով իրողություն է եւ միավորում է շուրջ 120 միլիոն թուրքախոս բնակչություն:

Եւ, որքան էլ արտառոց չհնչի, ֆորմալ առումով Հայաստանը, որ մենթալ, քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային ոչ մի ընդհանրություն չունի, այդ «թուրքական աշխարհի» մի մասն է՝ որպես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Ինչու՞, ինչպե՞ս է ստացվել, կարելի՞ էր կամ պե՞տք էր ժամանակին խուսափել «օտար՝ յուրայինների մեջ» անհարմարությունից՝ այս հարցերն արդեն ժամանակավրեպ են: Էական է փորձել հասկանալ՝ Հայաստանը հեռանու՞մ է, թե՞ Հայաստանին հեռացնում են սլավոնա-թուրքական «ակումբից»:

Քաղաքական եւ փորձագիտական դաշտի հնաբնակները պետք է հիշեն, որ ԵԱՏՄ-ին կամ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ուղեկցվեց սուր բանավեճով, որտեղ առանցքային էր մի հարցադրում՝ ԼՂՀ-ն ԵԱՏՄ/Մաքսային միության տարա՞ծք է, թե՞ ոչ: Պատասխանը «ոչ»-ն էր եւ մամուլում անգամ հրապարակումներ եղան, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստան-Արցախ «սահմանին» մաքսակետ տեղադրել: Քարոզչական մակարդակում, մինչդեռ, ներշնչվում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է հանուն Արցախի, եթե չգնար՝ Արցախը կկորցնեինք: Իրավա-քաղաքական առումով, մինչդեռ, հենց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կանխորոշեց, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Քառասունչորսօրյա պատերազմը հաստատեց այն, ինչ ԵԱՏՄ-ի հիմնադիր գագաթնաժողովին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրապարակեց որպես Իլհամ Ալիեւի նամակ:

Արցախի պետական ինստիտուտների ինքնալուծարման պահանջ Իլհամ Ալիեւը հրապարակային հնչեցրել է հունիսի 21-ին՝ Լաչինից, իսկ ահեբեկչական պատերազմ սկսել սեպտեմբերի 19-ին՝ Պուտին-Էրդողան հանդիպումից ուղիղ տասնհինգ օր անց, որ խորհրդանշական է. 1989թ. սեպտեմբերի 19-ին Շուշին ամբողջությամբ հայաթափվել է: Արցախի քաղաքական հարց, որքան էլ ծանր լինի խոստովանել, այլեւս գոյություն չունի: Բաքուն պնդում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առանցքային սկզբունքները երկուսն են՝ սահմանազատում եւ կոմունիկացիաների բացում: ԹՊԿ Աստանայի գագաթնաժողով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության լիակատար վերականգնման» առթիվ Իլհամ Ալիեւը պաշտոնական շնորհավորանքներ է ստացել: Ռուսաստանն այլեւս Լեռնային Ղարաբաղի փոխարեն գործածում է «Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական շրջան» ձեւակերպումը:

Այլեւս ի՞նչ շահ ունի Հայաստանը ԵԱՏՄ-ում՝ սա մեր հարցադրումն է: Բայց ո՞վ է բացառում, որ նույն կառույցում չի ձեւակերպվում այլ հարց. «Իսկ ի՞նչ իմաստ ունի Հայաստանի ներկայությունը մեր ակումբում»: Ռուս մեկնաբանը Բաքվի լրատվամիջոցի համար վերլուծություն է անում եւ ասում, որ Ռուսաստանի եւ ԹՊԿ անդամ պետությունների բնակչությունը շուրջ 270 միլիոն է: Այդ հսկա խառնարանում Հայաստանն իր երեք միլիոն բնակչությամբ եւ տարեկան յոթ միլիարդ բյուջեով ի՞նչ հետաքրքրություն պիտի ներկայացնի: Հայաստանը, հարկավ, տնտեսական ինքնություն չէ նաեւ Եվրամիության համար: Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում Սյունիքի կոմունիկացիոն հնարավորություններով:

Ռուս մեկնաբանն Ադրբեջանն անվանում է «սլավոնա-թուրքական միության հզոր հաբ»: Կստացվի՞, չի՞ ստացվի՝ բարդ է ասել, բայց Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների եւ կամունիկացիաների նկատմամբ ինքնիշխանության ճանաչման կամ ավելի պարզ ասած՝ Կովկասում հայ քաղաքական ինքնության ապագայի հարցը ի՞նչ ձեւաչափում եւ ի՞նչ սկզբունքներով պիտի կարգավորվի՝ այս էքզիստենցիալ խնդիրը չենք կարող շրջանցել: Հեշտ է ասել՝ ամենաօպտիմալը հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումն է: Իսկ ո՞ր ուժային կենտրոնի հետ են նույն այդ հարեւանները: Եւ այդ կենտրոնն ինքը Հայաստանը «միջա՞նցք» է տեսնում, թե՞՝ համարժեք գործընկեր:

Ֆրանսիան ուրան կգտնի: Մակրոնը Ղազախստան եւ Ուզբեկստան է այցելել, ամենայն հավանականությամբ, որպես Եվրամիության լիազոր դեսպանորդ: Բայց Կենտրոնական Ասիա ԵՄ մուտքի դուռը դարձյալ Բաքուն է. աշխարհագրության հետ չես վիճի: Արեւմտյան հարթակում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման սկզբունք է նաեւ սահմանների անխախտելությունը: Մոսկվան եւ Բաքուն նախկին խորհրդային բաժանարարը սահման չեն ճանաչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում