Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Ո՞ր կազմակերպություններն են ավելացրել վճարած հարկերը, որոնք՝ հակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «1000 խոշոր հակատուների ցանկը յուրատեսակ լակմուսի թուղթ է, որն ի ցույց է դնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը, տնտեսական շարժի առանձնահատկությունները, տնտեսական աճի «բովանդակությունը» և այլն:

Ի մասնավորի, առաջին ցուցիչներից մեկն այն է, որ արդեն քանի տարի «1000 լավագույնների» ցանկը գլխավորում է հանքարդյունաբերության լոկոմոտիվը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Երկրորդ՝ չափազանց ուշագրավ է, որ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, վճարած հարկերի աճի ամենամեծ ցուցանիշներն ունեն օնլայն վաճառք իրականացնող «Վայլդբերրիզ Արմենիա» ցանցը (2022 թվականի 366 մլն դրամի փոխարեն՝ 2023 թվականին՝ 12,5 մլրդ դրամ, այսինքն՝ մոտ 40 անգամ ավելի), բջջային հեռախոսների ներկրում և վաճառք իրականացնող «Մոբայլ ցենտր» խանութների ցանցը (7,4 մլրդի փոխարեն՝ 30 մլրդ) և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող «Փրիթի ուեյ» («Վեստա») ընկերությունը (2 մլրդի փոխարեն՝ 23,3 մլրդ, այսինքն, մոտ 11 անգամ ավելի):

Հաջորդ էական հարկային ավելացում արձանագրած ոլորտը բանկայինն է: Մասնավորաբար, «Ամերիաբանկը» 2022 թ. հունվար-սեպտեմբերի 2023 թ. նույն ժամանակահատվածում մոտ 3 անգամ ավելի հարկ է վճարել, «Արդշինբանկը»՝ մոտ 4 անգամ, «Ակբան»՝ մոտ կրկնակի: Ոչ պակաս հետաքրքիր պատկեր է արտադրողների առումով: Առիթ ունեցել ենք նշել, որ վերջին տարիներին առաջին հարյուրյակում լավագույն դեպքում մեկուկես տասնյակ արտադրողներ են, ինչը տնտեսության կառուցվածքի ցուցիչ է: Նրանցից, անցած տարվա 9 ամսվա համեմատ, այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե վճարած հարկերի աճ են գրանցել «Աթենք», «Արարատցեմենտ», «Երևանի գարեջուր», «Երևանի կոնյակի գործարան», «Կոկա-կոլա», «Պեռնո Ռիկար Արմենիա», «Ջերմուկ գրուպ» և «Սիգարոն» ընկերությունները: Ընդ որում, նրանցից երեքը՝ «Աթենքը», «Ջերմուկ գրուպը», «Սիգարոնը», լավագույնների ցուցակում նաև դիրքային էական առաջընթաց են ունեցել:

Այս ֆոնին ուշագրավ է ցանկի «վերևներում» գտնվող հատկապես երկու ընկերությունների՝ «Գրանդ տոբակոյի» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակի» վճարած հարկերի նվազումը: Ավելին, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» զիջել է իր դիրքերը 5 հորիզոնականով: Թե ինչի հետ է կապված նման անկումը, դժվար է ասել, հատկապես, որ այս կազմակերպությունների տերերը պարբերաբար բարձրաձայնում են տարաբնույթ ծրագրերի (այդ թվում՝ բարեգործական) մասին, սակայն, պարզվում է, հարկերի գծով նվազում ունեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում