Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

Պաղեստինը քաղաքականապես կմիավորվի՞

Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ադրբեջանական մամուլի հրապարակումներում գերիշխում է մոտեցում, որ «պաղեստինցի ժողովուրդ գոյություն չունի, հատկապես Գազայի հատվածում ապրում են արաբական տարբեր երկրներից վերաբնակիչներ»: Գազայի հատվածից արաբ բնակչությանը տեղահանելու եւ տարածքը անեքսիայի ենթարկելու նպատակով Զուգահեռ նաեւ տեսակետ է շրջանառվում, որ իսրայելական հատուկ ծառայությունները, ռազմական հետախուզությունը չէին կարող «քնե» ՀԱՄԱՍ-ի նախապատրաստությունները, ուստի ամեն ինչ «ծրագրված էր»: Այն իմաստով, որ զինառյալների հարձակումն Իսրայելը կօգտագործի:

Իսրայելը Գազայի հատվածում անցել է ցամաքային ռազմագործողության: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պաղեստինցի արաբները «Ղարաբաղի հայերի պես չեն թողնի իրենց հողը»: Եթե նկատի ունենանք, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հարավային տարածքներ ներխուժել է Արցախում էթնիկ զտումներից մոտ քսան օր հետո, ապա Էրդոանի համեմատությունը, թերեւս, զուտ խոստովանականից ավելի խորքային իմաստ կստանա: Մանավանդ որ, ինչպես Bloomberg-ի դիվանագիտական աղբյուրներն են տեղեկացնում, ԱՄՆ-ը եւ Իսրայելը փակ քննարկումների մեջ են եւ փորձում են Գազայի ապագայի հարցում ընդհանուր հայտարարի գալ:

Ըստ աղբյուրների, առկա է երեք տարբերակ: Առաջինը ենթադրում է անկլավային տարածքի ժամանակավոր կառավարումը վերապահել մերձավորարեւելյան երկրներին՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանափակ զորախմբերի տեղաբաշխմամբ: Ցանկալի է դիտվում նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական միացյալ էմիրությունների ներկայությունը: (Այս օրերին նկատվում է Ադրբեջան-ԱՄԷ քաղաքական շփումների ակտիվություն: Նախ կայացել է առաջնորդների հեռախոսազրույց, ապա ԱՄԷ է գործուղվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը):

Երկրորդ տարբերակը ենթադրում է Գազայի հատվածում միջազգային դիտորդական առաքելության ծավալում՝ Սինայի թերակղզու օրինակով, որ երաշխավորում է իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագիրը կամ, ինչպես ընդունված է ասել՝ Քեմպ-Դեւիդի համաձայնագիրը, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ եւ անմիջական հովանավորությամբ Եգիպտոսը եւ Իսրայելը ստորագրել են 1979 թվականին: (Տեւական ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման՝ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը համեմատվում էր իսրայելա-եգիպտական հաշտության հետ, երբ Սինայի թերակղզին Եգիպտոսին վերադարձնելու դիմաց Իսրայելը հասավ ճանաչման եւ նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման): Ամերիկյան պարբերականի աղբյուրներն ակնարկել են, որ Իսրայելը «քննարկման արժանի» է դիտում այս գաղափարը:

Երրորդ տարբերակը վերաբերում է Գազայի հատվածում ՄԱԿ-ի ենթամանդատային կառավարման հաստատմանը, բայց Իսրայելը մերժում է եւ համարում, որ ՄԱԿ-ի հանդեպ «վստահություն չկա»: Գլխավոր ասամբլեայի վերջերս ընդունած՝ անհապաղ եւ առանց նախապայմանների կրակի դադարեցման կոչ անող բանաձեւի վերաբերյալ Իսրայելի արտգործնախարարությունը պաշտոնապես է անվստահություն հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը: Եթե Bloomberg-ի աղբյուրների տեղեկացվածությունը հավաստի կամ գոնե մոտ է հավաստիությանը, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը հասկանալի է:

Անկախ այն բանից, թե ով է ՀԱՄԱՍ-ին դրդել Իսրայելի դեմ հարձակման կամ Իսրայելն «ինքն է կազմակերպել» եւ առիթ ստեղծել, ապագա կարգավորման դերակատարների շարքում Թուրքիան ներառնված չէ՝ ի տարբերություն Հարավային Կովկասի, որի ապագա ստատուս-քվոն Ռուսաստանը եւ Թուրքիան մտադրված են հաստատել առանց Միացյալ Նահանգների եւ Եվրամիության: Իհարկե, Մոսկվան եւ Անկարան փորձում են ապահովել նաեւ Իրանի մասնակցությունը: Հայտնի է դարձել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլահիանը մեկնում է Անկարա:

Ըստ էության, Մերձավոր Արեւելքում ձեւավորվում է կարգավորման արեւմտյան, Հարավային Կովկասում՝ ռուս-թուրք-իրանական մոդերացիա: Մի հարցում Արեւմուտքը, կարծես, դիվանագիտական լուրջ հաջողության է հասել. Սաուդյան Արաբիան չի պաշտպանում ՀԱՄԱՍ-ին: Բայց տարածաշրջանում առկա է ռուս-թուրք-իրանական ազդեցիկ ներկայություն: Մեկնաբանները սրված ուշադրություն են հատկացրել Սիրիայի նախագահ Ասադի Պեկին այցին: Առաջիկայում սպասվում է ԱՄՆ եւ Չինաստանի նախագահների հանդիպում: Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանության տապալումը, եթե Իսրայելին հաջողվի հասնել դրան, Պաղեստինի քաղաքական միավորման ճանապա՞րհ կհարթի:

Իրենք՝ պաղեստինցի արաբները, պատրա՞ստ են դրան:

Եւ արդյոք Արցախի ողբերգության խորքային պատճառը Երեւան-Ստեփանակերտ քաղաքական անհամաձայնությունը չէ՞: Ո՞վ, ինչպե՞ս եւ ինչու՞ էր հետեւողականորեն ռադիկալացնում Ստեփանակերտի հրապարակային դիրքորոշումը: Կա՞ «զրոյական կետին» վերադարձի հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում