Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԵՄ առաջնորդների կոչը Հայաստանին ու Ադրբեջանին. գործնական եւ տեսական խաղաղության կառուցվածքները

Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ վեհաժողովից հետո հայտարարել է, որ Եվրամիության երկրների առաջնորդները վերհաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամությունը: Այդառնչությամբ Եվրամիությունը տարածել է նաեւ հայտարարություն, կողմերին կոչ անելով մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել գործընթացը: Խաղաղության վերաբերյալ հավաստիացումներին, աջակցության պատրաստակամության մասին խոսքերին ու կոչերին զուգահեռ բաց է մնում ամենակարեւոր հարցը՝ այդ ամենին հասնելու ճանապարհային քարտեզը:

Օրինակ, Եվրամիությունն ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը Իլհամ Ալիեւի հետ, որը կարիք չի տեսնում մեկնել Գրանադա, կամ ժամանակ չի գտնում Բրյուսել մեկնելու համար: Այն նույն Իլհամ Ալիեւի հետ, որը գազային համաձայնագիր ունի Եվրոպայի հետ, եւ որը ըստ էության վերածվել է Ռուսաստանի հանդեպ նույն Եվրոպայի գազային ու նավթային պատժամիջոցները շրջանցող «կամրջակի»՝ համընդհանուր լռության պայմաններում: Առավել եւս, երբ ակնառու է, որ Բաքուն անում է առավելագույնը՝ աշխարհաքաղաքական այդ հատումները իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար, որոնց շարքում առաջնայիններից մեկը Հայաստանի հանդեպ ռազմա-քաղաքական գերակշռության կապիտալիզացիան է:

Ավելորդ է խոսել այն մասին, որ այդօրինակ հաշվեկշռով խաղաղություն հնարավոր չէ, կամ այն կարող է լինել մի դեպքում միայն՝ երբ կա Հայաստանից ու Ադրբեջանից էլ հզոր մի հովանի, որը թույլ չի տա Բաքվին ըստ հայեցողության կամ նպատակահարմարության իրացնել իր այդ գերակշռության վրա հաստատված խաղաղության «պատերազմահեն» ներուժը: Այդ գլխավոր հարցի պատասխանն է, որ չկա որեւէ միջնորդական ձեւաչափում, գոնե առերեւույթ: Շատ հեռու է նաեւ ավելի ուժեղ հովանու հեռանկարը, որի պատասխաններն ընկած են արդեն աշխարհաքաղաքական դիմակայության հարթությունում եւ այստեղ իրադարձությունները առայժմ ծավալվում են բախման ռեժիմի սրման, այլ ոչ թե հանգուցալուծումների տրամաբանությամբ: Այդ իրավիճակում իհարկեառանցքային է դառնում ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ խաղաղությունն ինքնին:

Խաբկանք է մտածելը, թե տարեվերջին, կամ դրանից շուտ, եւ կամ՝ դրանից որոշակի ուշ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը լինելու է խաղաղության երաշխիք, քանի դեռ բացակայում են գործուն երաշխիքները ուժային հավասարակշռության տեսքով՝ թե միկրո, թե մակրո մակարդակներում: Ըստ այդմ, մակրոմակարդակում ներկայիս իրողությունների ֆոնին, միկրո տիրույթում խաղաղության գործնական հեռանկարի տանող ճանապարհային քարտեզը թերեւս պետք է ենթադրի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժային հավասարակշռության հաստատման միտված քայլերի: Այդ իմաստով, ԵՄ առաջնորդների հանդիպման արդյունքում առավել էական շեշտադրում է այն, որ «Եվրոպական խորհուրդը հրավիրում է Գերագույն ներկայացուցչին և Եվրոպական հանձնաժողովին՝ ներկայացնելու տարբերակներ այն մասին, թե ինչպես բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:

Դրանց ամրապնդումը չպետք է պայմանավորված լինի «խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարով, այլապես դա ոչ միայն թույլ չի տա ապահովել ուժերի հավասարակշռության հեռանկար, այլ հակառակը՝ Ադրբեջանին կտա Հայաստան-ԵՄ հարաբերության հանդեպ ազդեցության լծակ, ինչը որեւէ կերպ չի նպաստի խաղաղության գործնական, ոչ թղթային հեռանկարի: Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է ապահովի Եվրամիության արտահայտած պատրաստակամության գործնական, բովանդակային, առարկայական ծրագրա-առաջարկային փաթեթ՝ գործընթացի օպերատիվության եւ ինտենսիվության համար, հաշվի առնելով հարցի արժեքը հենց կարեւորի՝ գործնական, ընթացիկ եւ հեռանկարայաին խաղաղության հեռանկարի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում