Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն և պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի․ վարչապետ

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են իրենց աշխատանքային գործունեության շրջանակում ստացված նվերները հանձնել պետությանը կամ համայնքին,եթե տրվող նվերները իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը։

Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ օրինագծերի փաթեթով կարգավորվում է հանրային ծառայողների կողմից ստացած և պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները:

«Գործող օրենսդրությամբ հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի, և որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից ելնելով անձին տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է՝ անկախ այդ նվերի արժեքից: Բացառություն են կազմում և թույլատրելի են միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող և արարողակարգային նվերները, կրթաթոշակը, դրամաշնորհը: Ընդ որում, արարողակարգային ու պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերները դառնում են պետության կամ համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը գերազանցում է 60 հազար դրամը: Ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե՛ հանրությանը, թե՛ նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ՝ պետությունն ի վերջո ինչ է անելու իր սեփականությունը դարձող արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ:

Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ գործընթացը, նշված գույքը տնօրինող մարմինները ու նրանց լիազորությունները»,-ասաց նախարարը:

Այսպիսով՝ նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու հանձնել թանգարաններին կամ ազգային գրադարանին, նվիրաբերել, թողնել նվեր ստացած պաշտոնատար անձի կամ պետական մարմնի ժամանակավոր օգտագործմանը՝ մինչև պաշտոնավարման ավարտը: Նոր կառուցակարգով անհրաժեշտության դեպքում հնարավոր է լինելու դրանք իրացնել հրապարակային սակարկություններով: Եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստացած արարողակարգային նվերների տնօրինման վերաբերյալ եզրակացություն է տալու այս ոլորտում մասնագիտացած մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը, որը նաև ռեեստրում հաշվառելու է այդ նվերները:

««Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման 5-րդ փուլի զեկույցում ևս կարևորություն է տրվել այս նախագծին, որի կարգավորումներն առավել կանխատեսելի ու թափանցիկ կդարձնեն բոլոր պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման ողջ գործընթացը»,- նշեց Գրիգոր Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց օրինագծերի ընդունումը։

«Մենք այս թեմայի վրա բավականին երկար ենք աշխատում: Պետք է ասեմ, որ չնայած վերնագիրը պարզ է, բայց բովանդակությունը բավականին բարդ է, և մենք բազմաթիվ խնդիրների և բարդությունների ենք հանդիպում և կշարունակենք հանդիպել համակարգը մշակելիս: Օրինակ՝ ի սկզբանե կար թեմա, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն՝ չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Բայց մենք արձանագրեցինք, որ դրա հետ կապված երկրի, պետության պետական պատմությունն ուղղակի ցաք ու ցրիվ անենք, և որևէ հետագիծ չմնա: Այլ խնդիրների էլ ենք բախվում: Մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների և շատ կոնկրետ կարգավորումների: Ընդ որում՝ այդ կարգավորումներին շատերը նայում են միայն հանրության և թափանցիկության տեսակետից: Սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով, որովհետև ամենատարբեր իրավիճակներ են լինում, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են շատ անհարմար վիճակում: Երբ կա օրենքի կարգավորում, շատ հեշտ է մարդկանց ասել, որ դա օրենքով արգելված է, և խոսակցությունը փակվում է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև նվերների օգտագործման հետ կապված կարգի հստակեցումը: «Մի բան պետք է արձանագրենք, որ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն և պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի: Մենք պետք է դա ի վերջո արձանագրենք, և դա դառնա մեր կյանքի սովորական ամենօրյա ընկալում, որովհետև մենք տեսնում ենք հակակոռուպցիոն հետևողական քաղաքականության կոնկրետ արդյունքներ: Եվ այդ արդյունքները մեզ շատ անհրաժեշտ են: Նման կարգավորումները, բացի գործնական էֆեկտներից, զուգահեռ նաև շատ էֆեկտներ են ունենում»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում