Tuesday, 30 06 2026
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դիմում է Հռոմի պապին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որով դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ․

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ հոկտեմբերի 15-ին կիրակնօրյա պատարագից հետո Լեռնային Ղարաբաղի իրողություններին կատարված անդրադարձը։ Հռոմի պապի անհանգստությունը և բարձրաձայնած խնդիրները արտակարգ կարևորություն ունեն մեզ համար։ Պապի հատուկ կոչը վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար ի լուր աշխարհի հաղորդում է, որ ողջ Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակույթը՝ վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմանատաները, գտնվում են ոչնչացման և խեղման ամենաիրական վտանգի տակ։ Այս անհանգստությունը գուցե չլիներ այսքան իրական և վերահաս, եթե չլիներ պատմական և ոչ վաղ անցյալի դառը փորձը։

Վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի ընթացքում առնվազն 3 անգամ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնիկ տարրը և հայկական մշակութային ներկայությունը ամենակոպիտ ձևով ենթարկվել է էթնիկ զտման ինչպես անմիջական կոտորածի, ջարդի, բռնի տեղահանության, այնպես էլ մշակութային ցեղասպանության ձևով։ Ասվածի վառ վկայությունն է 1918թ․ սեպտեմբերի 15-17-ը 30 հազար հայերի կոտորածը Բաքվում, 1988-1992թթ․ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և հայաշատ այլ բնակավայրերի բռնի հայաթափումը ցեղասպանակերպ դրսևորումներով, Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը, 2020թ․ հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, իսկ 2023թ․ սեպտեմբերից հետո ողջ Լեռնային Ղարաբաղում իրականացվող վանդալիզմը։

Այս հանցագործություններն ուղղված են ոչ միայն հայ տարրի, այլև ողջ քրիստոնեական աշխարհի դեմ, որովհետև հանդուրժողականության և փոխըմբռնման այս դարում այլևս պետք է անընդունելի լինեն կրոնական և ռասայական հիմքով խտրականությունն ու ատելությունը։ Մենք՝ որպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության ներկայացուցիչներ, որպես մեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարողներ, խնդրում ենք Հռոմի պապին օգտագործել իր բարի կամքն ու հնարավորությունները՝ ստիպելու Ադրբեջանին՝ մոտենալ կրոնական հանդուրժողականության և բարձրագույն իրավական ու մարդկային արժեքների ընկալումներին, որովհետև միայն այդպես է հնարավոր ապահովել միջկրոնական երկխոսությունն ու փոխադարձ հարգանքը քաղաքակիրթ աշխարհում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում