Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանն սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

Ըստ աղբյուրի՝ գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար դժվարին իրավիճակում Եվրամիության աջակցության համար, ինչը էական նշանակություն ունի իրավիճակի կարգավորման հարցում: Նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները կկիրառեն իրենց մանդատը և գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝ կանխարգելելու համար վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: «Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման հետևանքով, և հիմա առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր է առաջացել, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:

Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի հարցին և նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը, որից ավելի քան 30 հազարը երեխաներ են, ԼՂ-ից բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն: Այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են հայ-բելգիական համագործակցության հեռանկարին՝ դիտարկելով համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում:

Նշվում է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունում ստեղծվել է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում ֆրանկոֆոնիայի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշանակվել են համակարգող պատասխանատուներ ըստ ոլորտների՝ տարեկան միջոցառումների պլանը մշակելու և աշխատանքները կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ դեսպան Էրիկ դե Մույնքին պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու վերոնշյալ աշխատանքային խմբում, ինչպես նաև ֆրանսերենի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներում: Դեսպանը տեղեկացրել է, որ Բելգիայում գործող «Պողոսյան» հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ցուցահանդեսի բացում: Համագործակցության մյուս ուղղություններից դեսպանը մատնանշել է ուսանողների և փորձագետների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Գենտի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում