Հայաստանի հետ կապված բոլոր գործընթացները պետք է դիտարկել եվրասիական էկոհամակարգ ձևավորելու ռուս-թուրք-ադրբեջանական պլանի շրջանակում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց միջազգային հարաբերությունների դոկտոր, ամերիկյան Justice Armenia ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանը եվրասիական էկոհամակարգում տեսնում է ստորադասված. «Դեմոկրատական երկիրը չի սպասարկում ավտորիտար ռեժիմի քմահաճույքները, որն այսօր անում է ՀՀ-ն։ Լայն հանձնողականություն ու պարտվողականություն է Հայաստանի կողմից։ Հայաստանն իր վարքագծով չի դրսևորվում ժողովորդավարական երկիր»։ Հարցին, թե ինչ կտա «3+3» ֆորմատը Հայաստանին, Աբրահամյանը պատասխանեց. «սպասվում է դեսուվերենիզացում»։










































