Պետական ռեգիստրի գործակալությունում կազմակերպությունների գրանցման 1 պատուհանի սկզբունքի ներդրումից հետո (2011 թ. ապրիլից մինչև սեպտեմբերի 1-ը) գրանցվել է 5798 կազմակերպություն, որից 4595-ը՝ անհատ ձեռնարակատերեր են (Ա/Ձ): Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել է 5229 կազմակերպություն, որից 4156-ը՝ Ա/Ձ:
Միայն ՍՊԸ-ների, ՓԲԸ-ների և ԲԲԸ-ների առումով՝ այս տարի գրանցված կազմակերպությունների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 112-ով կամ մոտ 10%-ով:









































