38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14–ը Երևանում է, մյուսները՝ տարբեր մարզերում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ այսօրվա դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը տարբեր բուժհաստատություններում, որոնցից 95–ի վիճակը գնահատվում է ծանր, 11–ինը՝ ծայրահեղ ծանր»,–ասաց նա և նշեց, որ միջին ծանրության վիճակում 7 երեխա ունենք։
Նա նաև հայտնեց, որ 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյան էլ հայտնեց, որ շուրջ 52 600 բռնի տեղահանված անձինք ստացել են իրենց դրամական աջակցությունները։









































