Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է, մտահոգ եմ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
Փայլանի խոսքով՝ Հայաստանի համար խաղաղություն է պետք. «Մենք դժբախտաբար մենակ ենք, իսկ Ադրբեջանը ունի դաշնակիցներ։ Հայաստանը շանս ունի հինգ տարվա մեջ հզորանալ։ Մեր ամենամեծ ուժը հայ աշխարհն է։ Աղետների ժամանակ ժողովուրդը միավորվում է։ Արցախը կորցրել ենք, Հայաստանի գոյությունն է վտանգված, պետք է համախմբվենք։ Իմ մեսիջն է հայ ժողովրդին՝ միայն համախմբվելով կարող ենք թշնամու դեմն առնել»։











































