Մեր պատմության շատ մեծ ողբերգություններից մեկն ենք ապրում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
Մտավորականի խոսքով՝ կանգնած ենք քաղաքական, սոցիալական ու աշխարհաքաղաքական ճամփաբաժնի առջև. «Մի ընտրություն ենք ստիպված կատարելու, որի համար պահանջվում է տոկունություն, խելք և համբերատարություն։ 30 տարվա մեջ Արցախի խնդիրը դարձրել ենք իշխանության պաս տալու խնդիր։ Արցախի հիմնախնդիրը նման է ձնահյուսի։ Այն, որ Արցախի հիմնախնդիրը այսպիսի վերջ պետք է ունենար, կասկած չեմ ունեցել։ Արցախի հիմնախնդրի նման վերջը մեր անխոհեմության հետևանք է»։
Ըստ Հակոբ Մովսեսի՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ է՝ առանց ավտոմատների։











































