Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման վերաբերյալ փաստահավաք առաքելության կազմում գտնվում է Հայաստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը տեսանյութ է հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերին։
«Ավելի քան 100 000 հայ փախել է Արցախից Հայաստանի Հանրապետություն։
Նախ, կարևոր է ուժեղացնել այս փախստականներին հումանիտար օգնությունը։ Երկրորդ, կարևոր է հավաքել բոլոր ցուցմունքները, բոլոր վկայություններն այս ողբերգության մասին, և, վերջապես, պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր հարձակումները և սպառնալիքները», – հայտնել է իսպանացի պատգամավորը։
Ըստ Ջոն Ինյարիտուի՝ պետք է գործել և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին արձագանքել հիմա։
Հոկտեմբերի 2-ին Ինյարիտուն ևս մեկ տեսանյութ էր հրապարակել Գորիսից՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար։
https://twitter.com/JonInarritu/status/1709506783742447967?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1709506783742447967%7Ctwgr%5Efd6726a471701d5a222b06ccf56e084b8ea464ce%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1121189.html











































