Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին․ POLITICO

Եվրամիությունը պատրաստվում է բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ կառույցին ապագա անդամակցության շուրջ, պաշտոնական հայտարարությունը սպասվում է դեկտեմբերին: Այս մասին գրում է POLITICO-ն՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։

Եվրամիության երկրները Կիևին անդամակցության թեկնածուի կարգավիճակ են շնորհել հունիսին, իսկ նոյեմբերին, ըստ ԵՄ պաշտոնյայի, Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի դաշինքին միանալու պայմանների կատարման հարցում Ուկրաինայի առաջընթացի վերաբերյալ:

Առաջընթացի շուրջ զեկույցն ընդունելուց հետո Եվրահանձնաժողովը հայտարարություն կանի, որից հետո, ըստ աղբյուրներից մեկի, «անդամ երկրների համար շատ դժվար կլինի չասել՝ եկեք բանակցություններ սկսենք Ուկրաինայի հարցով»։

«Սրա շուրջ քաղաքական ճնշումը չափազանց մեծ կլինի, որպեսզի առանձին անդամ երկրներ դիմադրեն: Աշխատանքային ենթադրությունն այն է, որ մինչև դեկտեմբեր Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի բանակցություններ սկսելու մասին», – ասել է նա։

Բանակցությունները սկսելու համար Ուկրաինան պետք է կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված յոթ պայմանները, ներառյալ՝ դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը։ Սակայն նույնիսկ եթե բոլոր պայմանները չկատարվեն մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները հավաքվեն գագաթնաժողովի համար, նրանք պետք է քաղաքական հայտարարություն անեն՝ լիազորելով բանակցությունների մեկնարկը։

«Նպատակը դեկտեմբերին քաղաքական համաձայնություն ձեռք բերելն է՝ բանակցություններ սկսելու համար», – պարբերականին հայտնել է մեկ այլ դիվանագետ՝ հավելելով, որ իրավական որոշում կարող է կայացվել մինչև 2024 թվականի սկիզբը։

Իսկ թե ինչ առաջընթաց է Ուկրաինան գրանցել այդ յոթ չափանիշները կատարելու հարցում, ԵՄ պաշտոնյան նշել է, որ այդ առաջընթացը ոգևորող է, և միայն փոքրամասնություններին վերաբերող հատվածն է խնդրահարույց թվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում