ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն արձագանքել է Հայաստանի ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացմանն՝ ասելով. «Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ, բայց այն չի խաթարի ժողովուրդների բարեկամությունը»։
Վորոբյովի խոսքով՝ խորհրդարանականների որոշումը «ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում»։








































