Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, բերման ենթարկված կինը «Վերնիսաժ» տոնավաճառում մի կնոջ ձեռքի պայուսակից փորձել է գողանալ դրամապանակը, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն:









































