Տեղահանված արցախցիների խնդիրների համար Հայաստանը ունակ է և վստահ է իր ուժերի վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան»համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Արշամյանի խոսքով՝ առաջիկայում ևս կլինեն դրամահավաքներ. «Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին։ 30 տարի հիմնադրամը աջակցել է Արցախին։ Մեր հայրենակիցների համար փորձում ենք երկարաժամկետ ծրագրեր մշակել։ Պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերենք, հախուռն գործել պետք չէ»։